«Սա շարունակական գործընթաց է, Անգելա Մերկելն այստեղ էր և պատասխան այցով Նիկոլ Փաշինյանին հրավիրել է»:
Բոլիվիայում ավտոբուսն ընկել է 130 մետր բարձրությամբ զառիթափից, ինչի հետեւանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 20 մարդ:
Աֆղանստանում առնվազն 18 մարդ է զոհվել, եւս 27 հոգի՝ վիրավորվել երկրի հարավ-արեւմուտքի Մայդանշահր քաղաքում իրականացված պայթյունի հետեւանքով:
Իսրայելի բանակը հունվարի 21-ին հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական օբյեկտներին, որոնք դարձել են նախօրյակին Իսրայելի տարածքի հրթիռակոծման պատասխանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն քննարկում է ժամանակի ընթացքում պաշտոնաթող լինելու եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում Կանզասի նահանգից իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այսօր խորհրդարանին կներկայացնի Brexit-ի հարցով թարմացված պլան։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«ՀՀ նոր իշխանությունների հետ այդ հարաբերությունները դեռ անհարթ չեն, և Ռուսաստանը դա ցույց է տալիս նաև որոշ ուղերձներով։ Բայց չեմ կարծում, որ դրամատիկ փոփոխություններ տեղի ունենան ոչ հայ-ռուսական հարաբերություններում, ոչ էլ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ՀՀ իշխանությունները փորձելու են ժամանակ շահել»
Թուրքիայի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել Թուրքիայի քաղաքացու՝ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից Մեթին Թոփուզի նկատմամբ:
2018թ․ հոկտեմբերին Թուրքիայում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 1․3 տոկոսով՝ հասնելով 11․6 տոկոսի։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակված տվյալներից։
Աշխարհի 60 երկրում մասնաճյուղեր ունեցող անգլիական Standard Chartered բանկը կանխատեսել է, թե որ երկրներն են 2030-ին ունենալու ամենամեծ տնտեսություններն աշխարհում:
2018 թվականին մոտավորապես 150 հազար միգրանտներ են ժամանել Եվրամիության երկրներ, ինչը մեկ քառորդով պակաս է 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ:
Սիրիայի հարավ-արեւմուտքում եւ արեւելքում առնվազն 15 երեխա է մահացել խստաշունչ ցրտերի պատճառով:
ԱՄՆ-ի Առափնյա պահպանության հրամանատար ծովակալ Կառլ Շուլցը նամակ է հղել իր ստորադրյալներին՝ նախազգուշացմամբ, որ ֆեդերալ կառավարության աշխատանքի դադարեցման («շաթդաուն») պատճառով նրանք աշխատավարձ չեն ստանա:
ԱՄՆ Հոլոքոստի թանգարանի Early Warning նախագիծը Թուրքիան ներառել է երկրների տասնյակում, որտեղ բռնությունների և զանգվածային սպանությունների վտանգ կա:
Անցած մեկ օրվա ընթացքում Լիբանանից եւ Հորդանանից ավելի քան 1,2 հազար մարդ է վերադարձել Սիրիա:
Մեկնաբանելով Լավրովի խոսքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի կառուցողականության վերաբերյալ` Ֆելգենգաուերն ասաց, որ նմանատիպ հայտարարությունները ռուսական կողմից պայմանավորված են այն հանգամանքով, որ գործընթացում ներկայումս մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում Ադրբեջանը, գործելաոճ փոխել է Ադրբեջանը, ջանքեր է ներդնում Ադրբեջանն այս իշխանության հետ գործընթացը սկսելու ուղղությամբ, և որոշակի փոխըմբռնման պակաս կա Հայաստանի և Ռուսաստանի միջև:
«Եթե նախկինում շնորհակալություն էին հայտնում ՆԱՏՕ-ում կամ ՄԱԿ-ում մեր առաքելության ներկայության համար, ապա հիմա ձևակերպումն այլ է: Կարծում եմ՝ դա ուղղակիորեն փոխկապակցված է Սիրիայում մեր ներգրավվածության հետ, որը Միացյալ Նահանգների կողմից միանշանակ չի ընդունվել»:
Չնայած 2011թ. Սիրիայում սկսված պատերազմին և ավերածություններին՝ սննդամթերքի և տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա շարունակվում է:
Միացյալ Նահանգները մտադիր է տիեզերքից հրթիռային սպառնալիքների հայտնաբերման միջոցների պատրաստի համակարգ ստեղծել 2020-ական թվականների կեսերին կամ վերջին մոտ:
«Եթե նայենք Իրանի քարտեզին, ապա կտեսնենք, որ այդ երկիրն ինքն ունի տարածքային ամբողջականության խնդիր։ Իրանում ապրում են բազմաթիվ ազգեր, որոնց շրջանում կան որոշ անջատողական դրսևորումներ, և այս արտահայտությունն Իրանի տեսանկյունից շատ բնական էր»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կանցկացնի երկրորդ հանդիպումը, որը տեղի կունենա փետրվարի վերջին:
Ստամբուլում՝ «Ակոս»-ի խմբագրատան դիմաց ինչպես ամեն տարի, այսօր՝ հունվարի 19-ին ևս տեղի է ունենում միջոցառում՝ ի հիշատակ 2007 թվականին այդ նույն վայրում պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության:
«Չեմ կարծում, որ հայ-իրանական երկաթգծի կառուցման վերաբերյալ ծրագիրը կարող է անտեսվել նոր իշխանությունների կողմից կամ դուրս մնալ հայ-իրանական հարաբերությունների նոր օրակարգից»։
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցին հայտնի թուրք գրող և դրամատուրգ Ադալեթ Աղաօղլուն հուզիչ նամակ է հղել Դինքի ընտանիքին ու նրա հիմնադրած «Ակոս» պարբերականին:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին բաճկոնների» կողմից շարունակվող բողոքի ակցիայի շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Լոնդոնի եւ ԵՄ-ի միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա կարգավորված Brexit-ը իր համար առաջնահերթություն է:
«Դեղին բաճկոնների» հերթական ակցիայի պատճառով շաբաթ օրը Ֆրանսիայի ամբողջ տարածքում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել:
«Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջին՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդ՝ հայ եմ». հենց այսպես էր իր մասին խոսում նա, ով իր կյանքը չխնայեց Թուրքիայում առկա տաբուների վերացման ու առավել առողջ հասարակություն ստեղծելու ճանապարհին:
Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Կաբորեն հունվարի 18-ին ընդունել է կառավարության հրաժարականը:
«Որքանով հասցրել եմ հետևել իրանական լրատվական դաշտին, որևէ արձագանք չի եղել՝ կապված ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարության հետ։ Սակայն նման թեմաներն աննկատ չեն մնա և ինչ-որ կերպ արձագանք կստանան»։