Բաժիններ՝

Իրանական նավահանգստում քիմիական նյութերով բեռնված նավ է շրջվել

Բեռնատար նավ է շրջվել Իրանի Բենդեր-Աբաս քաղաքի նավահանգստում: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը: Նավի կարող էր շրջվել «նավի անձնակազմի եւ բեռնմամբ ու բեռնաթափմամբ զբաղվող կապալառուի միջեւ անբավարար կոորդինացման պատճառով»,-նշում է գործակալությունը:

Հաղորդվում է, որ նավի վրա բեռնվել էր 153 կոնտեյներ, բեռների թվում կար կալիումի քլորիդ, կալցիումի կարբոնատ, պղնձի խտանյութ, տեխնիկական յուղեր, ինչպես նաեւ երկու բեռնարկղ գետնանուշ:

90-մետրանոց նավում, որը նավարկում է Կոմորյան կղզիների դրոշի ներքո, գտնվումէԷր անձնակազմի 14 անդամ: Նրանք բոլորն էլ օտարերկրացիներ են, հիմնականում՝ Հնդկաստանի քաղաքացիներ, նշում են իրանական ԶԼՄ-ները: Տարբեր տվյալներով՝ վնասվածքներ են ստացել անձնակազմի 1-ից մինչեւ երեք անդամներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս