Ճապոնիայում կթույլատրեն գենային խմբագրման միջոցով ստեղծված պարենամթերքի վաճառքը. Nikkei
Ճապոնիայի առողջապահության,աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը մտադիր է երկրում ծանուցողական համակարգ սահմանել պարենային ապրանքների նոր տեսակների վաճառքի համար, որոնք ստեղծվել են համագենի խմբագրման հիման վրա: Մարտի 19-ին այս մասին հայտնել է Nikkei-ը։
Թերթի տվյալներով՝ արդեն այս ամռանը խանութներում կարող են ստացվել, օրինակ, լոլիկներ, որոնք օգնում են բարձր ճնշման դեպքում, հավկիթներ, որոնք ալերգիա չեն առաջացնում եւ այլ մթերքներ:
Խմբագրման մեթոդիկան հիմնված է օրինակ՝ բանջարեղենի կամ ուտելի ձկների համագենի որոշ ֆրագմենտների հեռացման կամ տեղափոխման վրա: Նախարարության փորձագետները հանգել են այն եզրակացության, որ դա սկզբունքորեն չի տարբերվում ընտրասերումից կամ բնական փոփոխություններից, որոնք պարբերաբար տեղի են ունենում բնության մեջ: Ուստի նրանք որոշել են, որ այդ տիպի պարենի վաճառքն անվտանգության հատուկ ստուգումներ չի պահանջում:
Միեւնույն ժամանակ Ճապոնիայում նախկինի պես կարգելվի այն մթերքների վաճառքը, որոնք ստեղծված են համագենում օտարածին գեների ներդրման հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: