Աֆղանստանի արեւելքի Փարվանի նահանգում ԱՄՆ-ի ռազմակայանի ութ պահապաններ են զոհվել, եւս երկուսը՝ վիրավորվել անհայտ անձանց հարձակման հետեւանքով:
Deep Root Analytics վերլուծական ընկերությունը սխալմամբ բաց կայքում զետեղել է 198 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալները, ինչի մասին հայտնել է The Нill թերթը։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում թմրանյութերի շրջանառության դեմ ուղղված լայնամասշտաբ գործողություն է իրականացվում:
Թուրքիայի Մանիսա շրջանից հետո սննդային զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Քասթամոնուի զորամասում:
Մակույկը, որում եղել է 16-ից մինչեւ 18 տարեկան հինգ մարդ, շրջվել է հունիսի 19-ի երեկոյան:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում է Թեհրանում Վաշինգտոնի շահերը, որպեսզի բողոք հայտնի Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ելույթի առթիվ: Այդ մասին հայտնել է Թասնիմ գործակալությունը:
Եվրամիությունը ներկայիս պայմաններում չի պատրաստվում Թուրքիայի հետ բանակցությունների նոր գլուխ բացել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ղեկավարները Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր միակողմանի պատժամիջոցների մասին օրինագիծն ուսումնասիրման են ուղարկել արտաքին գործերի կոմիտե, ինչի մասին հայտնել է Associated Press գործակալությունը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստել է ծրագիր, որում շարադրված են Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանքային հարաբերությունների հաստատման երեք հիմնական ուղղություններ:
Թուրքիայի Հաքքարի շրջանում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նռնականետով հարձակում է գործել զինվորական ավտոշարասյան վրա:
Միացյալ Նահանգների Google կորպորացիան, որը մտնում է Alphabet հոլդինգի կազմի մեջ, խստացնում է պայքարն իրեն պատկանող YouTube ինտերնետ-ծառայությունում ծայրահեղական բովանդակության տեսագրությունների տարածման դեմ:
Հնդկաստանի Jet Airways ավիաընկերության հանրանավում ծնված մանկիկն ամբողջ կյանքում ավիաընկերության չվերթերով անվճար թռչելու իրավունք է ստացել:
«Քաղաքական առումով ցանկացած մահմեդական երկրի հետ Հայաստանի հարաբերությունների որակական նոր մակարդակի բարձրացումը, անշուշտ, նպաստավոր է մեզ համար՝ հաշվի առնելով արցախյան հիմնախնդրի առկայությունը։ Հիմնախնդիր, որն ադրբեջանական կողմը հաճախ փորձում է ներկայացնել՝ որպես կրոնական բնույթ ունեցող հակամարտություն, նաև մեզ վրա փորձելով ճնշում բանեցնել տարբեր իսլամական կառույցների միջոցով»,- ասել է նա։
2016 թվականի վերջին աշխարհում կային ավելի քան 65,6 մլն փախստականներ, ապաստան հայցողներ ու ներքին վերաբնակներ:
Հայկական զինուժը թիրախային պատժիչ գործողություններ է իրականացրել, ինչի արդյունքում գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել արևելյան ուղղությամբ, ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները ղեկավարող և անմիջական հրաման իջեցնող Նատիգ Ղուրբանովը:
Կուբայի իշխանությունները դիտարմում են ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցները կիրառելու հնարավորության մասին հարցը:
Ֆրանսիայի արևելքում գտնվող Բյուժե ատոմակայանի տանիքի վրա հրդեհ է բռնկվել:
Բելգիայի կառավարությունը եւ Մեհելեն ֆլամանդական քաղաքը նոյեմբերի 16-17-ին կանցկացնեն քաղաքներին եւ ներգաղթյալներին նվիրված համաշխարհային խորհրդաժողով:
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող գերլյուքս զբոսանավերը վառելիքի լիցքավորման համար կանգառել են կատարել թուրքական Բոդրումի նավահանգստում:
Բաքվի իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել:
Երկու էլեկտրագնացքներ են բախվել Մոսկվայի Կուրսկի կայարանի շրջանում:
Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներն ահազանգում են իրենց զոհերի մասին, իսկ ալիևյան կլանը՝ թաքցնում: Ա
ՆԱՏՕ-ի բազմազգ համահավաք գումարտակը, որը գլխավորում է Կանադան, ծառայության է ձեռնամուխ է եղել Լատվիայի տարածքում:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Բինալի Յըլդըրըմի հետ Աթենքում կայացած բանակցություններում արծարծել է թուրք զինվորականների կողմից Հունաստանի օդային ու ծովային տարածքի մշտական խախտումների հարցը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Աթենքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպմանը բարձրացրել է այդ երկիր փախած թուրք զինվորականներին իրենց հանձնելու հարցը:
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 15-րդ դատարանը մերժել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուի կալանքի բողոքարկման դիմումը:
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից չուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը եւ Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն Բրյուսելում սկսել են Brexit-ի շուրջը բանակցությունները:
Պիրենեյան թերակղզում հաստատված տապը Իսպանիայում երկու մարդու մահվան պատճառ է դարձել։
ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շրջանակներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-8-ը կայցելի Գերմանիա: