Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը Bloomberg Businessweek-ին տված հարցազրույցում պատասխանել է քննադատներին, որոնք ընկերությանը մեղադրում են ինովացիաների բացակայության մեջ:
«Այսպիսի հայտարարություններն իրար հետևից պատահական չեն լինում։ Ադրբեջանը լկտիացավ, լկտիության չափն ամեն օր ավելանում է, և նրանք ուզում են տեղը դնել։ Գիտե՞ք՝ շատ դժվար է այդպիսի երկրի, այդպիսի ղեկավարության հետ գործ ունենալ. լկտի, ոչ մի կանոն, պայմանավորվածություն չհարգող»:
Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Սիչուանի նահանգում կհայտնվի աշխարհում առաջին տուրիստական երթուղին՝ նվիրված է պանդաներին:
Facebook սոցիալական ցանցի վարչությունը նոր ծրագրային ապահովում է թեստավորում՝ ցանցում ծայրահեղականության եւ ահաբեկչության քարոզչության տարածմանը հակազդելու համար:
Եվրոպայում իսլամական ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով կալանավորվածների թիվն աճում է արդեն երրորդ տարին անընդմեջ:
«Շուտով մենք կունենանք Հայաստանի հետ Վստահության նոր հիմնադրամ, որը կառավարելու է ՆԱՏՕ-ի աջակցության գործակալությունը։ Դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր՝ ոչնչացնել ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաներ: Հուսով ենք, որ դա կսկսվի հնարավորինս շուտ»։
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Էկոնոմիկայի զարգացման փոխանախարար Ալեքսեյ Գրուզդևը հայտարարել է, որ թուրքական լոլիկի ներկրման վերաբերյալ խորհրդատվությունները թուրքական կողմի հետ շարունակվելու են:
«Մեզ համար դա շատ անհաջող փաստաթուղթ էր: Այդ փաստաթղթի հետ համաձայնությունից անմիջապես հետո Ռուսաստանի արտգործնախարարի կողմից պաշտպանվող այն գաղափարը, որ Թուրքիան դառնա ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ակտիվ կողմ, շատ մտահոգիչ է»,- նշեց բանախոսը։
87 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը:
Ադրբեջանում հունիսի 19-ից նախապատրաստվում են հերթական լայնամասշտաբ զորավարժություններին՝ խախտելով ԵԱՀԿ 9/12 որոշումը և Վիեննայի փաստաթուղթը: Դրանց համաձայն՝ լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնող երկիրը պարտավոր է այդ մասին տեղեկացնել փաստաթղթի մասնակից այլ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:
ԵՄ-ի անդամ պետությունների քաղաքացիների 53 տոկոսը կցանկանար մասնակցել հանրաքվեի, որտեղ կդրվեր Եվրամիությանն իրենց երկրի անդամակցության հարցը:
Պենտագոնը չի հաստատում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումը, բայց ուրախ կլինի, եթե դա հաստատվի:
Իրանի գերագույն ղեկավարի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ ԱՄՆ-ի Սենատի որոշումը համարել է Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) բացահայտ խախտում:
Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և ներկայացրել իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունը, Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում ունեցած ներդրումն ու զարգացման ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանում «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով իրականացվող ներդրումային նախագծերը, որոնցում կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:
ԱՄՆ-ի ղեկավարն այդ մասին գրել է Twitter-ում։
Վրաստանում ձերբակալվել է Ադրբեջանի երկու քաղաքացի, ովքեր ապօրինի կերպով հատել են վրաց-ադրբեջանական սահմանը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հունիսի 16-ին Աստանայի տնտեսական համաժողովում իր ելույթի ընթացքում առաջարկել է քննարկել «գլոբալ արժույթի» սահմանման հարցը, որը թույլ կտա աշխարհն ազատել արժութային պատերազմներից։
Թուրք-սիրիական սահմանային Իմանլի գյուղից ոչ հեռու ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 մահապարտներ, որոնցից երեքը, ընդ որում՝ երկուսը կին, Ադրբեջանի քաղաքացիներ են՝ Սարխան Ալիևը, Գյուլնուր Շիրմամեդովան և Նազենին Զեյնալովան:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է արել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդին դադարեցնել հունիսի 15-ին մեկնարկած «արդարության երթը»՝ ի նշան աջակցության թուրքական դատարանի կողմից 25 տարվա ազատազրկման դատապարտված պատգամավոր Էնիս Բերբերօղլուի:
Բրիտանացիներն ավելի քան 2 մլն ֆունտ ստեռլինգ օգնություն են հավաքել Լոնդոնում բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից տուժածների համար:
Լոնդոնի արեւմտյան մասում բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից զոհվածների թիվը հասել է 30-ի:
Սաուդյան Արաբիայի միգրացիոն օրենսդրությունը խախտած հարյուր հազարավոր օտարերկրացի բանվորներ պատրաստվում են վերադառնալ հայրենիք՝ օգտվելով թագավորության հայտարարած համաներումից:
ԱՄՆ-ի եւ Կատարի ռազմածովային նավատորմի նավերը հունիսի 16-ին համատեղ վարժանքներ են սկսում Կատարի տարածքային ջրերում:
Աշխատատեղերի պահպանումը եւ տնտեսության պաշտպանությունը Մեծ Բրիտանիայի համար գերակա կդառնան Brexit-ի շուրջը բանակցություններում, որոնք կսկսվեն հաջորդ շաբաթ:
Տրանսպորտի հատվածի աշխատակիցների համազգային գործադուլը հունիսի 16-ին կաթվածահար է արել երթեւեկությունը Իտալիայի խոշորագույն քաղաքներում:
Բրիտանական ոստիկանության աշխատակիցները Լոնդոնում մի տղամարդու են բռնել խորհրդարանի մերձակայքում, որի մոտ դանակ է եղել:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից նախաձեռնված «արդարության երթ»-ը, որն Անկարայից ձգվելու է Ստամբուլ, շարունակում է ներգրավել նորանոր մարդկանց:
Ֆրանսիայում փախստականի կարգավիճակով բնակվող՝ «Ազադլիք» թերթի գլխավոր խմբագիր և «Ադրբեջանի ժամը» հեռուստածրագրի հիմնադիր, լրագրող Գանիմաթ Զահիդը հայտարարել է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն իր նկատմամբ մահափորձ են նախապատրաստում:
Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն իրավապահ մարմիններին է տվել «Օսկար» արձանիկը, որը պրոդյուսերներն իրեն էին նվիրել «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում նկարահանվելուց հետո:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից Մոսուլի ազատագրման գործողության սկսվելուց ի վեր ավելի քան 862 հազար մարդ է լքել քաղաքը: