ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է հայտարարությունը, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին:
Լաթաքիայում և նրա շրջակայքում ապրում են ալավիական համայնքի ներկայացուցիչներ, որին էլ պատկանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Հունվարին այստեղ ահաբեկչության զոհ էին գնացել 15 մարդ, ավելի քան 40ը ստացել էր մարմնական վնասվածքներ: Այն ժամանակ պատասխանատվությունն իր վրա էր վրեցրել «Իսլամական պետություն»-ը:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են հարձակվողին:
Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի է: Վարորդին հաջողվել է ճողոպրել հանցագործության վայրից: Բերման են ենթարկվել երկու կասկածյալներ, որոնք ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից են: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Կատարվածի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածի ոստիկանի ընտանիքի անդամներին:
Ավելի վեղ հաղորդվել էր հատուկ «առաջին տիկնոջ կանոնադրություն» սահմանելու Էմանուել Մակրոնի աղմկահարույց առաջարկության մասին: Ենթադրվում էր, որ այդ փաստաթուղթը թույլ կտա նախագահի կնոջն օրենսդրորեն պաշտոնական դեր նշանակել պետական գործերում:
Ռուսական կողմի վստահությունը հեռավոր հույսեր է առաջացնում, որ Ադրբեջանի դիրքորոշումը հնարավոր է եղել մոտեցնել Հայաստանի եւ ՄԽ համանախագահության դիրքորոշմանը: Իսկ եթե այս ամբողջ նախապատրաստական աշխատանքներից հետո բարձր մակարդակով բանակցություններն ապասառեցվեն, ապա պետք է սպասել շփման գծում որեւէ լուրջ, դրական տեղաշարժի:
Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, որը զբաղվում է արևային էներգիայի օգտագործման հարցերով, նվերներ է պատրաստում Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին:
Ֆրանսիան մեծ գին է վճարել օգոստոսի 17-ին Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետեւանքով:
Մեծագլուխ ծովային կրիաները կամ լոգերհեդները տարածված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում: Ֆլորիդայի ափերին, որտեղ գտել են երկգլխանի լոգերհեդին, բույն է դնում վեցից մինչև 15 հազար առանձնյակ: Դրանց երկարությունը հասնում է մինչև 95 սանտիմետրի և կշռում են մինչև 200 կիլոգրամ:
CopyCat-ի ստեղծողները բավական մեծ եկամուտներ են ստանում վարակված հեռախոսներում գովազդից: Ներկայումս վնասաբեր ծրագրերի հեղինակները հարստացել են 1.5 միլիոն դոլարով:
Գորն այս հայտարարությունն արել է, երբ զրուցում էր Մեծ Բրիտանիայի LADbible նորությունների և ժամանցային հաղորդումների ընկերության ներկայացուցիչների հետ: «Պաշտոնաթող լինել»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչն ի պատասխան այն հարցի, թե ինքն ինչ խորհուրդ կարող էր տալ Թրամփին:
Հաղորդվում Է նաեւ, որ չինուհիների 60 տոկոսը պատրաստ Է իր զուգընկերոջից հեռանալ այն դեպքում, եթե երեք տարի տեւած հարաբերությունները հարսանիքով չեն ավարտվում:
Աշխարհահռչակ դերասան, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվերցենեգերը կոշտ տեսաուղերձով դիﬔլ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Ռուսական Life հեռուստաալիքի համար օգոստոսի 18-ը վերջին աշխատանքային օրը կլինի:
Ահաբեկիչներին չի հաջողվի փոխել եվրոպացիների կենսակերպը: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Բարսելոնայում կատարված ահաբեկչական գործողությունը:
Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության տեղեկացմամբ՝ նախորդ տարի Վրաստանում ամենամեծ ներդրումները կատարել է Ադրբեջանը: Մասնավորապես՝ Վրաստանում Ադրբեջանի ներդրումները կազմել են 558 միլիոն ԱՄՆ դոլար:
Տարածաշրջանում տարհանվել է ավելի քան 400 հազար մարդ, հազարավոր տներ և շենքեր ավերված են: Տեղական իշխանություններն ավելի քան հազար պատսպարան են կազմակերպել նրանց համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները:
Ֆրանսիան ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Ֆինլանդիայի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության ﬕջոցառուﬓերը մայրաքաղաք Հելսինկիի օդանավակայանում և կայարաններում Տուրկու քաղաքում տեղի ունեցած հարձակուﬕց հետո:
«Մենք նաև գիտենք, որ ահաբեկչությանը հնարավոր է հաղթել, նրան կարելի է հաղթել միասնության շնորհիվ, ոստիկանական գործողություններով, կանխիչ միջոցառումներով, միջազգային աջակցությամբ և մեր քաղաքակրթության արժեքները պաշտպանելու վճռականությամբ»,- ասել է նա:
«Մենք տեղեկություններ ենք փնտրում երեխայի մասին, որը կորել է, և որը Բրիտանիայի քաղաքացի է»,-ասել է նա: Նաև, նրա խոսքով, ահաբեկչական գործողության հետևանքով տուժած բրիտանացիների թիվը կարող է աճել:
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն` 3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորի դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ:
Ահաբեկչական գործողությունների կատարողները եղել են 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբի անդամներ: Ըստ վերջին տվյալների՝ նրանցից հինգը ոչնչացվել են Կամբրիլսում ահաբեկչության փորձ կատարելիս, ներկայում չորսը ձերբակալված են, ևս երեքը ազատության մեջ են գտնվում:
Եվրամիության (ԵՄ) երկրներից աշխատանքային միգրանտներին կարող են մերժել Մեծ Բրիտանիայում նպաստների ստացման իրավունքի հարցում, եթե նրանք առնվազն չորս տարի չեն աշախատել երկրում:
Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Իսպանիայի Բարսելոնա և Կամբրիլս քաղաքներում կատարված ահաբեկչական երկու գործողության հետեւանքով զոհվել և տուժել են 33 երկրների քաղաքացիներ:
Բարսելոնայում և Կամբրիլսում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել կամ վերքեր են ստացել 34 երկրների քաղաքացիներ: Այդ մասին հայտնել է Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Իրանի ընդդիմադիր առաջնորդ Մեհդի Քյարուբին, որը գտնվում էր տնային կալանքի տակ, դադարեցրել է հացադուլն այն բանից հետո, երբ կառավարությունը համաձայնել է նրա տնից հեռացնել ՆԳ նախարարության աշխատակիցներին:
Հրապարակում մի քանի հազար մարդ էր հավաքվել: Արարողությանը մասնակցել են Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը, Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը, Բարսելոնայի ալկալդ (քաղաքագլուխ) Ադա Կոլաուն, Իսպանայի քաղաքական կուսակցությունների ղեկավարներ:
Հաղորդվում է, որ Օսինն օգոստոսի 15-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: