
Աշխարհի ամենահարուստ բնակչությունն ունեցող երկրների ցանկում Թուրքիան 47-րդն է

«Ալլիանզ» միջազգային ապահովագրական ընկերությունը ուսումնասիրություններ է իրականացրել, որոնց արդյունքների համաձայն՝ աշխարհի ամենահարուստ բնակչությունն ունեցող երկրի տիտղոսը Շվեյցարիայից փոխանցվել է ԱՄՆ-ին: Այսպիսով՝ ամերիկացիները ճանաչվել են աշխարհում ամենահարուստները: Այս մասին հայտնում է «Եվրանյուզը»:
Ըստ ուսումնասիրությունների՝ ԱՄՆ-ում մեկ անձի միջին ֆինանսական կարողությունը կազմում է 184 հազար 411 եվրո, իսկ Թուրքիան միջինը 1953 եվրոյով այս ցանկում 47-րդն է:
Ամենահարուստ բնակչություն ունեցող երկրների տասնյակում են նաև Շվեյցարիան, Սինգապուրը, Թայվանը, Նիդերլանդները, Ճապոնիան, Շվեդիան, Բելգիան, Նոր Զելանդիան և Դանիան: