Կատալոնիայում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 15-ի: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտարարել է Կատալոնիայի կառավարությանն առընթեր ներքին գործերի խորհրդական Ժոակիմ Ֆոռնը:
Գերմանիայի կառավարությունն աշխատում է վերականգնել դիզելային ավտոմոբիլների վարկը, ձգտում է հասնել այդ ավտոմեքենաների արգելքից հրաժարման, այդ թվում՝ դատական կարգով: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը՝ ուղիղ եթերում պատասխանելով Bild տաբլոիդի հարցերին:
Նշվում է, որ դեսպան Դուշանկա Դիվյակ Տոմիչը և դեսպանատան աշխատակիցներն անցած գիշեր ժամանել են Բելգրադ: Դիվանագետների հետկանչման պատճառ է նշվել շտապ կոնսուլտացիաների անհրաժեշտությունը:
Իրաքյան զորքերը կարողացել են մտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող Թալ-Աֆարի արևմտյան թաղամասերը: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտարարել է գործողությանը մասնակցող դաշնային ոստիկանության հրամանատար գեներալ Ռայիդ Շաքեր Ջոուդաթը։
Առայժմ Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն համաձայնեցրել նախագիծը, որի արժեքը կարող է կազմել 5,7 միլիարդ ֆունտ: Բարձր արժեքը բացատրվում է բոլոր ինժեներական համակարգերի գործնականում լիակատար փոխարինման անհրաժեշությամբ, որոնք չեն նորացվել 1950-ական թվականներից: Ավանդույթի համաձայն՝ Բիգ-Բենը վերջին 157 տարվա ընթացքում ղողանջում է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ։
Փորձաքննության ընթացքում կատարված հաշվարկների համաձայն՝ առգրավված բեռում գտնվել են 2 մլն դոլարին համապատասխան ոսկե զարդեր:
Թուրքիայում լեզվական ձուլման դրսևորումներից են եղել 1930-ականներից սկսած և տարբեր փուլերում կիրառված «Հայրենակից, թուրքերեն խոսիր», «Varandas turkce konus» արշավները, որոնք ուղղված էին փոքրամասնությունների դեմ: Համաձայն այս արշավների՝ արգելվում էր հասարակական վայրերում թուրքերենից բացի այլ լեզուներով խոսել:
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն`3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորների դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ:
Ոստիկանությունը բռնել է վարորդին: BFM TV-ի տեղեկատվության համաձայն, կարգի պահապանները «այս պահին բացառում են ահաբեկչության տարբերակը»:
Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, սիրիական զորքերի և Ռուսաստանի ՕՏՈՒ-ի կողմից Ռաքայի նահանգի հարավից և Հոմսի նահանգի արեւմուտքից դուրս մղվող ԻՊ-ի ահաբեկիչները օգոստոսի ընթացքում փորձում են ուժերը կենտրոնացնել Դեր Զորի նահանգում:
Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել և մեղադրվում էր Աթաթուրքի դեմ հանցագործություն կատարելու մեջ:
Օգոստոսի 17-ի ցերեկն ավտոֆուրգոնը մարդկանց բազմության մեջ էր մխրճվել Բարսելոնայի՝ հետիոտների համար նախատեսված Ռամբլա փողոցի շրջանում: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:
Բախման հետևանքով հինգ նավաստիներ տուժել են, ևս 10-ը համարվում են կորած: Առկա տեղեկատվությամբ՝ վնասվել է նավի խելային մասը: Այժմ էսկադրային ականակիրն իր ընթացքով շարժվում է դեպի Սինգապուրի նավահանգիստ:
Բախման ժամանակ հնչած կրակոցներից մեկ Սիրիայի քաղաքացի սպանվել է, մյուսը`վիրավորվել:
Վթարի պահին ավտոբուսում գտնվել են 26 անձ, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կանաչների կուսակցությունից է, ով Բունդեսթագում նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը:
Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան: Դեսպանությունը հետևում է իրադրության զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը երկուշաբթի երեկոյան հանդես կգա ամերիկացի զինծառայողներին ու ժողովրդին հասցեագրված ուղերձով, որում կարծարծի Աֆղանստանի և Հարավայի Ասիայի իրադրությունը:
Լյուիսը հայտնի էր իր զվարճալի համարներով, որոնցով նա ելույթ էր ունենում ամերիկյան ռադիոյով և հեռուստատեսությամբ: Նա հռչակ ձեռք բերեց 1940-ական թվականներին մեկ այլ դերասանի՝ Դին Մարտինի հետ համատեղ կատակերգական գործերով:
Ավստրալիայի երեք քաղաքներ, Կանադայի երեք քաղաքներ, ինչպես նաեւ Ավստրիայի, Նոր Զելանդիայի, Ֆինլանդիայի եւ Գերմանիայի քաղաքները տեղ են գտել ապրելու համար 2017 թվականի աշխարհի լավագույն քաղաքների տասնյակում: Այդ մասին վկայում են Economist Intelligence Unit հանդեսի Global Liveability Report ամենամյա հաշվետվության արդյունքները:
«Որպես կանոն, լրագրողները փաստերն են մեկնաբանում և չեն սիրում տրվել շահարկումներին և ենթադրություններին, բայց վստահ եմ, որ մեր խմբագրությունում կան մարդիկ, ովքեր գիտեին, թե այդ ամենն ինչի է հանգեցնելու», – ասում է Washington Post-ի հանցագործությունների հարցերով լրագրող Մարթին Վեյլը:
Այս հարցի պատասխանը ստանալու համար Ipsos MORI-ն 25 երկրներում 18 հազար հոգու շրջանում հարցում է անցկացրել
Որպես կանոն՝ ժամանակակից բռնապետների նկատմամբ առանձնապես համակրանք չկա, ինչը, սակայն, չես ասի նրանց տիկնանց մասին: Ավտորիտար պետությունների առաջնորդների ներքոհիշյալ տիկնայք ոչ միայն գեղեցիկ են, այլև մեծ ազդեցություն ունեն իրենց ամուսինների վրա: Եվ այսպես, ովքե՞ր են նրանք:
Թրամփը ձգտում է կողմնորոշվել Աֆղանստանի հետ կապված հարցերում, որտեղ ԱՄՆ-ը պահպանում է մի քանի հազար ռազմական կոնտինգենտ:
Գուանչժոուից ձեռնարկատերը եկել էր Չինաստանի Չունցին քաղաք՝ առաջարկություն անելու իր սիրած աղջկան: Նա 300 հազար յուանով իր սիրեցյալի համար գնել էր երեք կարատանոց ալմաստով մատանի, բայց նվերով պայուսակը մոռացել էր ռեստորանում:
Ամենաաթեիստական երկրների շարքում Չինաստանին հաջորդում են Շվեդիան, Չեխիան եւ Միացյալ Թագավորությունը։
Ահաբեկչական սպառնալիքի չորրորդ՝ «բարձր» մակարդակն Իսպանիայում սահմանվել էր 2015-ի հունիսից՝ եվրոպական տարբեր քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:
Հեռուստաընկերության տեղեկություններով, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով այդ շրջան է ուղևորվել ռազմական միավորում. զինծառայողները կառուցում են փախստականների ժամականավոր տեղակայման ճամբար: Իշխանությունները տուժած բնակիչների համար հիմնել են անվճար 1700 խոհանոց:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող իր պաշտպանության համար հույսը դնել ԱՄՆ-ի վրա:
«Նախապատրաստվում է ՌԴ ԱԳ նախարարի այցը Պարսից ծոցի տարածաշրջան, որը հնարավոր է տեղի ունենա մինչ այս ամսվա վերջ»,- ասել է գործակալության զրուցակիցը: