«Արցախում կայանալիք ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ, քանի որ ադրբեջանցիները կայուն կերպով մտածում են, որ բոլոր գործերը ղեկավարում է, այսպես կոչված, Ղարաբաղյան կլանը, իսկ հիմա Երևան են եկել մարդիկ, ովքեր ուզում են ղարաբաղցիների «վերջը տալ», և ընտրությունների արդյունքում իշխանության փոփոխությունը Ադրբեջանի կողմից կողջունվի, կդիտարկվի՝ որպես թուլացում»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի հուզական ելույթը ՄԱԿ-ում, որտեղ նա աշխարհի ղեկավարներին մեղադրել է գողացված մանկության մեջ, անվանել է «շատ երջանիկ աղջկա» խոսքեր, որը լուսավոր ապագա է կանխավայելում:
Ութ նորածին է զոհվել Ալժիրի արեւելքի Էլ Ուեդ նահանգի հիվանդանոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում բացել է անվանի հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Twitter-ում գրել է, որ այցով ինքնաթիռով ժամանել է Ռուսաստան։
Բրիտանական խորհրդարանի Համայնքներիի պալատի խոսնակ Ջոն Բերքոուն սեպտեմբերի 24-ին հայտարարել է, որ խորհրդարանը չորեքշաբթի կվերսկսի իր աշխատանքը ժամանակավոր դադարից հետո:
Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը սեպտեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր խորհրդարանի երկու պալատների արձակման եւ նոյեմբերի 10-ին նոր ընդհանուր ընտրությունների նշանակման վերաբերյալ:
Ադրբեջանից զինծառայողի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ դուրս է բերվել Արցախի և Ադրբեջանի շփման գծից։
Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը կոչ է արել վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ հրաժարական տալ Գերագույն դատարանի այն որոշման լույսով, որ նրա կողմից խորհրդարանի աշխատանքի կասեցումն անօրինական է եղել։
Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսի Հայոց պատրիարքարան է ուղարկել Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը: Այս մասին տեղեկացրել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Ռուսաստանի պատվիրակության տասն անդամներ ամերիկյան այցագրեր չեն ստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար:
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել թագավորության խորհրդարանի աշխատանքը կասեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը:
Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կավարտվի լիակատար պարտությամբ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի շրջանակներում մասնակցել է «Իսլամական համագործակության կազմակերպության» (ԻՀԿ) «Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի հարցերով շփման խմբի» ժողովին:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտպանությունն աշխատում է հասնել այն բանին, որ նա անվտանգ վերադառնա Ուկրաինա:
Մեծ Բրիտանիան հինգ տարում Երկրի կլիմայի փոփոխման դեմ պայքարի ծախսերը կհասցնի 11,6 միլիարդ ֆունտի (14,5 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով):
Թեհրանն ուժի մեջ է թողնում տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց Իրանի միջուկային օբյեկտներ ընդլանված մուտք տրամադրելու Վաշինգտոնին արված առաջարկությունը՝ տեսչական ստուգումներ անցկացնելու համար:
ՊԲ դիրքերի ուղղությամբ դիվերսիոն գործողություններ իրականացրած և մեր դիրքապահների կողմից խոցվածը Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի (Յաշմա) զինծառայող էր։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պնդում է, որ «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) երկրները չեն կատարում միջուկային գործարքով ստանձնած իրենց պարտավորությունները, ինչի կապակցությամբ Թեհրանը ներկայում մտադիր չէ բանակցություններ վարել միջուկային նոր համաձայնագրի կնքման հնարավորության շուրջ։
Եվրամիությունը պլանավորում է հաջորդ տարվա սկզբին միջազգային գործընկերներին «հավակնոտ» ռազմավարություն ներկայացնել կլիմայի պահպանման ոլորտում:
Միացյալ Նահանգները միջնորդի կարիք չունեն Իրանի հետ բանակցություններ վարելու համար:
Իսրայելի վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուն եւ «Կախոլ-Լավան» կուսակցությունների կենտրոնամետ դաշինքի ղեկավար Բենի Գանցը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նստավայրում քննարկել են սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով միասնության կառավարության ստեղծման հնարավորությունը:
Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Էմանունել Մակրոնը, Անգելա Մերկելը եւ Բորիս Ջոնսոնը համոզված են, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ գրոհի հետեւում կանգնած է Իրանը:
Փոխադարձ օգնության միջամերիկյան պայմանագրի (ՓՕՄՊ, հայտնի է որպես Ռիոյի դաշնագիր) անդամ երկրների արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 23-ին բանաձեւ են ընդունել Վենեսուելայի ղեկավարության նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին։
Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
«ՌԴ նախագահը կժամանի Երեւան: Վլադիմիր Պուտինը Երեւան կգա հոկտեմբերի 1-ին, եւ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ մեր երկրի մայրաքաղաքում կմնա մի քանի ժամ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ այդպիսի տրամադրվածություն կա ՌԴ-ի կողմից:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կքննարկի զբոսաշրջության ինդուստրիայի կարգավորման բնագավառում փոփոխություններին վերաբերող հարցերը, որպեսզի ապահովի հանգստացողների իրավունքների պաշտպանությունը՝ աշխարհի հնագույն տուրիստական ընկերություններից մեկի՝ Բրիտանիայի Thomas Cook-ի լուծարման գործընթացի սկսվելու կապակցությամբ:
Մեծ Բրիտանիայի Thomas Cook հնագույն տուրիստական ընկերությունը հայտարարել է հարկադրական լուծարման մասին:
Պոլսի հայ համայնքի առջև ծառացած խնդիրների, Թուրքիայի քաղաքական զարգացումների և այլ թեմաների շուրջ Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ: