Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը կվերականգնի հաջորդ շաբաթվա սկզբին

Սաուդյան Արաբիան գրեթե ավարտել է նավթի արդյունահանման վերականգնումն իր նավթային օբյեկտների վրա իրականացված գրոհներից հետո, արտադրությունը նախկին մակարդակին կվերադառնա հաջորդ շաբաթվա սկզբին: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:

«Սաուդյան Արաբիան վերականգնել է արդյունահանման շուրջ 75 տոկոսը, որը կորցրել էր իր նավթային օբյեկտների վրա իրականացված գրոհներից հետո, եւ արդյունահանման նախկին մակարդակին կվերադառնա հաջորդ շաբաթվա սկզբին»,-գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքը: Խուրայիս հանքավայրում նավթի հանույթն այժմ կազմում է օրական ավելի քան 1,3 մլն բարել, Աբկայկ հանքավայրում՝ օրական շուրջ 3 մլն բարել, հայտնել է աղբյուրը:

Նավթի խոշորագույն արտահանողն ու դրա երեք խոշորագույն արտադրողներից մեկը հանդիսացող Սաուդյան Արաբիան սեպտեմբերի 14-ին իր նավթային օբյեկտների վրա կատարված գրոհներից հետո արդյունահանումը կրճատել է ավելի քան կրկնակի՝ օրական 5,7 մլն բարելով՝ մոտավորապես 9,8 մլն բարել սովորական նշագծի համեմատությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս