Անհրաժեշտության դեպքում կհրապարակենք Ադրբեջանի դիվերսիոն փորձի կադրերը. Հասրաթյան. Sputnik Արմենիա

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, անհրաժեշտության դեպքում, հայկական կողմը պատասխան կտա տեսանյութ հրապարակելով։

Անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կօգտագործի Ադրբեջանի դիվերսիոն փորձի կադրերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Ադրբեջանցիները շփման գծում դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել. ԱՀ ՊԲ
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Վիրավոր ունենք. հնարավորության դեպքում նրան տեղափոխելու են Երևան. Արծրուն Հովհաննիսյան

«Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես գրված է մեր տարածած լուրում։ Բացի այդ, մենք հայտնել ենք, որ Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից: Ուստի, անհրաժեշտության դեպքում, մենք պատասխան կտանք ու կհրապարակենք տեսանյութը»,–ասաց նա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կաքում։

Տեսանյութեր

Լրահոս