Բաժիններ՝

Հայտնի է ձախողված դիվերսիայի ժամանակ սպանված ադրբեջանցու անունը. razm.info

Razm.info-ն գրում է. Ինչպես հայտնել էր ՊԲ մամուլի ծառայությունը՝ սեպտեմբերի 22-ին ժամը 16:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի առաջնագծի հարավ-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է։ Ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Աբդուլռահմանով Ռամին Շյովքեթ օղլուն (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu):

Սպանված զինծառայողի անունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, սակայն, որ զինծառայողը «պարզապես մոլորվել է ու հայտնվել միջդիրքային գոտում»։ Նշենք, որ ՊԲ–ն որևէ կորուստ չի ունեցել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս