
Աքշեները հայտարարել է ԺՀԿ-ի հետ համագործակցության շարունակականության մասին

Թուրքական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ եթե Թուրքիայում շարունակվի նախագահական համակարգը, ապա ընդդիմադիր քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ իրենց համագործակցությունը շարունակվելու է:
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Աքշեները հայտնել է, որ եթե Թուրքիայում խորհրդարանական համակարգին անցում կատարելուն ուղղված քայլեր ձեռնարկվեն, ապա իրենք մեկ այլ Թուրքիայի առաջ կկանգնեն: Այդ ժամանակ իրենք ստիպված կլինեն գործել այնպես, ինչպես պայմանները կթելադրեն: