Բաժիններ՝

Նաթանյահուն և Գանցը քննարկել են միասնության կառավարության ստեղծման հնարավորությունը

Իսրայելի վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուն եւ «Կախոլ-Լավան» կուսակցությունների կենտրոնամետ դաշինքի ղեկավար Բենի Գանցը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նստավայրում քննարկել են սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով միասնության կառավարության ստեղծման հնարավորությունը: Այդ մասին ասված է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, որը երկուշաբթի երեկոյան տարածվել է եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ:

«Նախագահի խնդրանքով Նաթանյահուն եւ Գանցը քննարկել են միասնության հասնելու ուղիները»,- նշվում է փաստաթղթում: Իսրայելի Kan պետական ռադիոն հայտնում է, որ հանդիպումը տեւել է ավելի քան երկու ժամ: Ռիվլինն առաջին ժամից հետո լքել է սենյակը՝ Նաթանյահուին եւ Գանցին թողնելով երկուսով, բայց բանակցությունների սեղանի շուրջ է վերադարձել դրանց ավարտից մի քանի րոպե առաջ: Ռադիոկայանի տվյալներով՝ սեպտեմբերի 24-ին պլանավորված է «Լիկուդ» կուսակցության եւ «Կախոլ-Լավան» դաշինքի բանակցորդների թիմերի հանդիպումը, իսկ Ռիվլինը Նաթանյահուին եւ Գանցին հրավիրել է սեպտեմբերի 24-ին եւս մեկ անգամ հանդիպել Երուսաղեմի իր նստավայրում:
Ինչպես արդեն տեղեկացվել է՝ Իսրայելի ապագա կոալիցիոն կառավարության վարչապետի թեկնածուներից ոչ մեկը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի մոտ կուսակցությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաների արդյունքներով չի ստացել իր օգտին պահանջվող պատգամավորական մեծամասնությունը:

Բենի Գանցի՝ «Կախոլ-Լավան» դաշինքի, որը սեպտեմբերի 17-ի խորհրդարանական ընտրություններում ստացել է ամենամեծ թվով մանդատները, առաջնորդի օգտին արտահայտվել են, բացի նրա դաշինքի պատգամավորներից, ձախ ուղղության «Ավոդա-Գենշեր» եւ «Դեմոկրատական միություն» կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Արաբական միացյալ ցուցակի 13 պատգամավորներից 10-ը: «Բալադ» կուսակցության անդամները, որը մտնում է արաբական կուսակցությունների դաշինքի մեջ, հետ են կանչել իրենց երեք ձայները: Այսպիսով Գանցն իր օգտին նախապես ստացել է 54 պատգամավորների ձայները:

Գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուի օգտին արտահայտվել է 55 պատգամավոր. իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության, «Շաս» եւ «Տորայի հրեություն» կրոնական կուսակցությունների, ինչպես նաեւ «Յամինա» աջ կուսակցության ներկայացուցիչները:
«Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը, որը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը, հրաժարվել է պաշտպանել թեկնածուներից որեւիցե մեկին: Այժմ նախագահ Ռիվլինը պետք է որոշի, թե թեկնածուներից ում վրա դնի ապագա կոալիցիոն կառավարությունը կազմելու պարտականությունը, որը հենվի Կնեսետի պատգամավորների առնվազն 61 ձայնի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս