Բաժիններ՝

Բրիտանիայի կառավարությունն օգնություն ցույց կտա Thomas Cook-ի տուժած սպասարկյալներին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կքննարկի զբոսաշրջության ինդուստրիայի կարգավորման բնագավառում փոփոխություններին վերաբերող հարցերը, որպեսզի ապահովի հանգստացողների իրավունքների պաշտպանությունը՝ աշխարհի հնագույն տուրիստական ընկերություններից մեկի՝ Բրիտանիայի Thomas Cook-ի լուծարման գործընթացի սկսվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 23-ին հայտնել է Financial Times թերթը, լրագրողներին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Այսպես թե այնպես պետությունն ստիպված կլինի միջամտելու, որպեսզի օգնի Thomas Cook-ի տուժած սպասարկյալներին»,- նշել է Մեծ Բրիտանիայի կաբինետի ղեկավարը:

Հյուրանոցներից վտարման սպառնալիքի տակ են հայտնվել զբոսաշրջության գործարկուի շուրջ 600 հազար սպասարկյալներ, որոնցից 160 հազարը բրիտանացիներ են: Վերջիններին հայրենիք վերադարձնելու համար Բրիտանիայի ավիացիոն իշխանությունները հայտարարել են խաղաղ ժամանակ բնակչության հայրենադարձման՝ երկրի պատմության մեջ խոշորագույն գործողությունը:

Քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցչի գնահատման համաձայն՝ դա կարող է գանձարանի վրա նստել 100 միլիոն ֆունտ (124,6 միլիոն դոլար): Ընկերության սանկացման հետեւանքով աշխատանքից կարող է զրկվել շուրջ 20 հազար մարդ ամբողջ աշխարհում, այդ թվում շուրջ 9 հազարը՝ Մեծ Բրիտանիայում: Ջոնսոնի խոսքով՝ այս պահին կառավարությունում ստացվել է Thomas Cook-ին 150 միլիոն ֆունտի (187 միլիոն դոլարի) չափով լրահատկացման խնդրանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս