![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրամիությունը հավակնոտ ռազմավարություն կներկայացնի կլիմայի վերաբերյալ. Տուսկ
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/tusk.jpg)
Եվրամիությունը պլանավորում է հաջորդ տարվա սկզբին միջազգային գործընկերներին «հավակնոտ» ռազմավարություն ներկայացնել կլիմայի պահպանման ոլորտում: Այդ մասին ՄԱԿ-ի գագաթնաժողովում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«Եվրոպան պետք է գնա ավելի հեռու եւ ավելի արագ: Եվրահանձնաժողովի ընտրյալ ղեկավարը «կանաչ պայմանագիրը» (բնապահպանության վերաբերյալ – խմբ.) կներկայացնի իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում: Նա նաեւ առաջարկել է 2030 թվականին արտանետումների կրճատման վերաբերյալ Եվրամիության նպատակային ցուցանիշը բարձրացնել մինչեւ 50 տոկոս կամ նույնիսկ 55 տոկոս»,- ասել է Տուսկը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում: Նա նաեւ հայտարարել է, որ ԵՄ-ի տարածքից արտանետումները կազմում են համաշխարհային ծավալի սոսկ 9 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: