Բաժիններ՝

Ալժիրում 8 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից

Ութ նորածին է զոհվել Ալժիրի արեւելքի Էլ Ուեդ նահանգի հիվանդանոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Ան Նահար» ալժիրյան թերթը:

Ըստ առկա տեղեկատվության, հրդեհը սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան սկսվել է հետծննդյան խնամքի բաժանմունքում: Քաղաքացիական պաշտպանության ուժերին հաջողվել է տարհանել 76 մարդու, այդ թվում՝ 11 նորածնի, 37 մայրերի եւ հիվանդանոցի 28 աշխատակցի: Իշխանությունները հետաքննություն են կատարում: Ըստ նախնական տեղեկատվության, հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս