Բաժիններ՝

«Սիրիայում նավթի արդյունահանմամբ կզբաղվի ԱՄՆ-ի խոշոր ընկերություններից մեկը». Թրամփ

Սիրիայի հյուսիսում ի շահ տեղի քուրդ բնակչության նավթի արդյունահանմամբ կզբաղվի ամերիկյան խոշոր ընկերություններից մեկը: Այդ մասին Սպիտակ տանն իր կաբինետի հոկտեմբերի 21-ի նիստում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք հսկողության տակ ենք վերցրել նավթը»,-ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության գոտուց ամերիկացի զինծառայողների դուրսբերումը:

«Մենք ինչ-որ բան կմտածենք քրդերի համար, որպեսզի նրանք դրամական միջոցներ ունենան: Հնարավոր է՝ մենք ապահովենք մեր խոշոր նավթընկերություններից մեկի գալը տարածաշրջան, որպեսզի ամեն ինչ արվի պատշաճ ձեւով»,-նշել է Թրամփը: Այդ շրջանում նավթի խոշոր պաշարներ չկան, բայց բոլորը կռվում են նրա համար, ինչ կա»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031