Բաժիններ՝

Կրեմլն ակնկալում է, որ Էրդողանը Պուտինին կհայտնի Սիրիայում Թուրքիայի հետագա պլանների մասին

Կրեմլն ակնկալում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհայտնի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության անցկացման իր հետագա պլանների մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը ցանկանում է քննարկել իրավիճակը Սիրիայի հյուսիս-արեւելքում, ավելի լավ հասկանալ տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկատվություն ստանալ Թուրքիայի պլանների մասին եւ այն համադրել Սիրիայում քաղաքական կարգավորման առաջմղման ընդհանուր պլանների հետ»,-լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հայտարարել է, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների առաջիկա բանակցությունները բարդ են լինելու: «Թեմաները շատ են, բանակցությունները շատ բարդ են լինելու, դա ակներեւ է»,-ասել է Պեսկովը եւ հավելել, որ առաջիկա զրույցը չի կարող կարճ տեւել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031