Բաժիններ՝

«Տարածաշրջանի իրադրությունը շատ լարված է, մենք բոլորս դա տեսնում ենք, հասկանում». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում իրադրությունն այժմ սրված է, բոլորը դա տեսնում են եւ հասկանում, ուստի այդ հարցի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի կոնսուլտացիաները շատ պահանջված են, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունները հոկտեմբերի 22-ին տեղի են ունենում Սոչիում ՌԴ նախագահի նստավայրում:

«Տարածաշրջանի իրադրությունը շատ լարված է, մենք բոլորս դա տեսնում ենք, հասկանում, ես կարծում եմ՝ մեր այսօրվա հանդիպումը, մեր կոնսուլտացիաները շատ պահանջված են: Ցանկանում եմ հույս հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների այն մակարդակը, որը ձեռք է բերվել վերջին ժամանակներս, իր դերը կխաղա այն բոլոր բարդ հարցերի կարգավորման գործում, որոնք այսօրվա դրությամբ առկա են տարածաշրջանում, եւ թույլ կտա պատասխաններ գտնել բոլոր, նույնիսկ շատ բարդ հարցերին՝ ի շահ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի եւ տարածաշրջանի բոլոր երկրների»,-ասել է Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ նեղ կազմով բանակցություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս