«Ավանդական զառանցանքը այս անգամ համեմված էր հատուկ անդրադարձով՝ նվիրված Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նովրուզին ընդառաջ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, ինչպես և կանխատեսվում էր, անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին:

Ադրբեջանական պրոպագանդայի մարազմներին հավատարիմ ավանդական զառանցանքը այս անգամ համեմված էր հատուկ անդրադարձով՝ նվիրված Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճին:

Վերագրելով սեփական անձին «հայկական քարոզչությանը ջախջախիչ հարված հասցնելու» հնարածին դաբնիները՝ նա ակնհայտորեն կենտրոնացած էր ներքին ուղերձների վրա, հաշվի առնելով և համաճարակային մարտահրավերները, և նավթի գների շուկային անկումը, և երկրի ներսում իշխանության տրանզիտը:

Այս համատեքստում ընգծենք նաև, որ Արցախյան հարցը և նրա շուրջ հնարավոր ռազմական ավանտյուրաները մշտապես եղել են Ադրբեջանի իշխանույթունների համար ներքին սպառման այն պրոդուկտներից, որի շուրջ արդյունավետ իրականացվում է իշխանության կոնսոլիդացիան:

Անգամ կորոնավիրուսային դրության մեջ չմոռանանք երկրի արտաքին անվտանգության մասին»:

Տեսանյութեր

Լրահոս