Բաժիններ՝

Պարտադիր ինքնամեկուսացում երկու շաբաթով. ՌԴ-ն խստացնում է սահմաններում վերահսկողությունը

Արտասահմանից Ռուսաստան ժամանած բոլոր անձինք պարտադիր երկու շաբաթով կինքնամեկուսացվեն՝ սկսած ժամանման օրվանից: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալը: Մեկուսացումը կիրականացվի տնային պայմաններում, եթե այդպիսի հնարավորություն կա: Եթե նման հնարավորություն չկա, ապա քաղաքացիները կտեղակայվեն ժամանակավոր հաստատությունում:

Նահանգապետներին հրահանգ է տրվել համակարգել կարանտինի ապահովման գործընթացը, և ամենօրյա ռեժիմով տրամադրել տեղեկատվություն: Դրանից բացի, մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները, անհրաժեշտության դեպքում, կստանան սոցիալական աջակցություն:

Ռուսաստան վերադարածները պարտավորվում են տարածքային մարմինների «թեժ գիծ» հեռախոսահամարներով կապի մեջ լինել և տեղեկություն տրամադրել իրենց վերադարձի ու արտերկրում գտնվելու ժամկետների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031