
Տոկիոյի իշխանությունները չեն մտածում Խաղերի հետաձգման մասին

Ճապոնիայում չեն մտածում Օլիմպիական խաղերի հետաձգման կամ չեղարկման մասին:
Այս մասին գրում է Reuters, մեջբերելով Տոկիոյի մարզպես Յուրիկո Կոիկեի խոսքերը. «Մենք չենք մտածում խաղերի հետաձգման, չեղարկման կամ առանց հանդիսատեսի անցկացնելու մասին: Շարունակելու ենք սերտ կապի մեջ մնալ ՄՕԿ-ի և ճապոնական իշխանությունների հետ` հետագա որոշումների համար»:
32-րդ ամառային օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին ևկեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիականխաղերը.: Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնելխաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևիցհիշեցնում է սակուրայի ծաղիկ:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենիկողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվելեն երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):