Կիմ Չեն Ունը վերջին 20 օրվա մեջ առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերջին 20 օրվա մեջ առաջին անգամ հայտնվել է հանրության առջև՝ մասնակցելով Սունչխոնի պարարտանյութի արտադրամասի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը`հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը:
«Հարգելի գերագույն ղեկավար, ընկեր Կիմ Չեն Ունը անձամբ է կտրել շինարարության ավարտը խորհրդանշող ժապավենը` մասնակցելով միջոցառմանը»,- հայտնել է գործակալությունը:
Գործակալության տվյալների համաձայն՝ արտադրամասի բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 1-ին:
Կիմ Չեն Ունը մասնակցել է արտադրամասի բացմանը, ապա ձեռքը թափահարելով ողջունել շինարարներին և հավաքվածներին: