ԱՄԷ-ում ցողունային բջիջների միջոցով COVID-19-ի բուժման մեթոդ է մշակվել

ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարության կողմից արտոնագիր է տրվել ցողունային բջիջների միջոցով նոր կորոնավիրուսի (Covid-19) նորարարական և խոստումնալից բուժմանը: Այս մասին հայտնում է Էմիրությունների լրատվական գործակալությունը:

Բուժումը մշակվել է Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնի (ADSCC) մի խումբ բժիշկների և մասնագետների կողմից, որը նախատեսում է հիվանդի արյունից ցողունային բջիջների հանում և ակտիվացումից հետո կրկին տեղադրում: Արտոնագիրը տրվել է ցողունային բջիջների հավաքման նորարարական եղանակին:

ԱՄԷ-ում բուժման փորձարկումը կատարվել է 73 վարակակրի վրա, որի արդյունքում բոլորը բուժվել են, իսկ թեստերի արդյունքներըը եղել են բացասական: Ենթադրվում է, որ բուժական ազդեցությունը կլինի թոքերի բջիջների վերականգնումը և դրանց իմունային արձագանքման շտկումը՝ կանխելով բջիջների չափազանց սուր արձագանքը «Covid-19» վարակին և առողջ բջիջներին վնաս հասցնելը։ Բուժումը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը, ինչը ցույց է տալիս դրա անվտանգությունը: Բուժում ստացողներից ոչ մեկի մոտ չեն արձանագրվել կողմնակի բարդություններ:

Փորձարկումները շարունակում են ցույց տալ բուժման արդյունավետությունը և ակնկալվում է, որ այն կավարտվի երկու շաբաթվա ընթացքում: Հատկանշական է, որ բուժումն իրականացվել է ավանդական բժշկական միջամտության հետ զուգահեռ: Այս բուժումը ձեռնարկված բժշկական միջոցառումների հետ մեկտեղ արտացոլում են ԱՄԷ-ի կառավարության համախմբված ջանքերն ու նվիրվածությունը`վերջ տալու նոր կորոնավիրուսի համաճարակին:

Տեսանյութեր

Լրահոս