
Ուկրաինայի ուժայինները հայտնել են Դոնբասում վիրավորված զինվորի մասին

Ուկրաինայի ուժայինները հայտնել են, որ իրենց զինվորը վիրավորվել է անօդաչու թռչող սարքից Դոնբասի Գնուտովո շրջանում:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուկրաինայի ուժայիններն ավելի վաղ տեղեկացրել էին, որ անցած օրերին իրենց դիրքերին ուղղված 24 կրակոց են արձանագրել:
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքից հարված է հասցվել միացյալ ուժերի դիրքերին: Պայթյունի արդյունքում ուկրաինացի 1 զինծառայող բեկորային վիրավորում է ստացել: Զինվորին արագ տեղափոխել են բժշկական հաստատություն, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: