Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Վիեննա:
Իսպանիայի կառավարության նախկին նախագահ Մարիանո Ռախոյը հունիսի 5-ին հայտարարել է, որ պատրաստվում է թողնել Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահի պաշտոնը։
Անկարան եւ Վաշինգտոնը տասն օրվա ընթացքում ձեռնամուխ կլինեն սիրիական Մանբիջի վերաբերյալ ճանապարհային քարտեզի իրագործմանը:
Թուրքիայի Յալովա շրջանում ձերբակալվել է հայտնի մուլտիպլիկատոր, ծաղրանկարիչ Նուրի Քուրթջեբեն: Ծաղրանկարիչը մեղադրվում է Էրդողանին վիրավորելու հատկանիշներով:
Ռուսաստանի հետ Արեւմուտքի հարաբերությունները, ԿԺԴՀ-ի խնդիրը եւ Կորեական թերակղզու միջուկազերծման ջանքերը, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը եւ Սիրիան կլինեն Կանադայում «յոթնյակի» գագաթնաժողովի արտաքին քաղաքական օրակարգի հանգուցային թեմաները:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 4-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ սիրիական Մանբիջում համատեղ գործություններ իրականացնելու հետ կապված պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Հունաստանի արդարադատության, տեղեկատվական թափանցիկության եւ մարդու իրավունքների նախարար Ստավրոս Կոնտոնիսը Facebook սոցիալական ցանցին մեղադրել է գրաքննության մեջ:
Թբիլիսիում մետրոյի չաշխատելու պատճառով երկրորդ օրն է, ինչ շարունակվում է տրանսպորտային կոլապսը:
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները:
Ստոկհոլմի իրավարար դատարանը բավարարել է «Նաֆտոգազ Ուկրաինի» ազգային բաժնետիրական ընկերության միջնորդությունը «Գազպրոմի»՝ Հոլանդիայի դուստր ընկերություններում նրա բաժինների եւ այդ կազմակերպությունների պարտքի կանալադրման վերաբերյալ:
Ղազախստանն արգելում է այն քաղաքացիների մուտքը, ովքեր ունեն վավերականության ժամկետը լրացված, բայց որևիցե մարմնի կողմից երկարաձգված անձնագրեր:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները գաղտնալսում են իրենց հեռախոսները:
Հունաստան փախած բոլոր ութ թուրք զինվորականները ազատվել են կալանքից՝ կապված առանց դատի անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետի լրանալու հետ:
Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստյան Կուրցն անհրաժեշտ է համարում կրճատել Եվրամիության ինստիտուտների ծախսերը:
Կյանքի 88-րդ տարում մահացել է ԱՄՆ-ի պետական գործիչ, պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կառլուչին:
Նիգերիայի Նիգերի նահանգի Մինա քաղաքում առնվազն 180 կալանավորներ փախուստի են դիմել բանտից:
Իրանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ին իրազեկել, որ երկիրը հունիսի 5-ին սկսում է ուրանի հարստացման կարողությունների ուժեղացման գործընթացը, հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 69-ի:
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը Սինգապուրում պլանավորված է Սինգապուրի ժամանակով հունիսի 12-ի առավոտյան:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ Մոսկվայում է գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը հանդիպումներ է ունենում Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Աշխարհահռչակ դերասան Բենեդիկտ Քամբերբեչը փրկել է անծանոթին փողոցային ավազակախմբի հարձակումից:
Թուրքիայում ստեղծվել է տեղական մեքենաների արտադրությամբ զբաղվող առաջին ընկերությունը՝ Türkiye’nin Otomobili Girişim Grubu Sanayi ve Ticaret:
2018 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում Եվրոպայի հետ սահմանն անօրինականորեն հատած միգրանտների թիվը հասել է 20 հազարի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցների 6 գեներալի թոշակի է ուղարկել:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալեսին՝ բնական աղետի ողբերգական հետևանքների հետ կապված:
Իրանը գործում է իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի շրջանակներում:
Հայաստանը մտահոգությամբ է հետևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալվող զարգացումներին: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հակապատժամիջոցների մասին օրենքը, համապատասխան փաստաթուղթը հունիսի 4-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ռեսուրսում։
Եվրամիությունը (ԵՄ) կարող է Միության անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի կողմից մաքսերի սահմանման եւ ԵՄ-ի պատասխան միջոցների առնչությամբ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հաստատվել է ադրբեջանական պատվիրակության երկու նոր անդամների թեկնածությունները: