CNN-ը կանխատեսում է Բայդենի հաղթանակն Արիզոնայում ձայների 99 տոկոսը հաշվելուց հետո

Դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենը հաղթել է Արիզոնայի նահանգում: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները: Արիզոնան մնացել է այն մի քանի նահանգներից մեկը, որտեղ պարզ չէ պայքարի ելքը Ջո Բայդենի եւ Դոնալդ Թրամփի միջեւ:

CNN-ի համաձայն, նահանգում քվեաթերթիկների 99 տոկոսը հաշվելուց հետո Բայդենի օգտին քվարկել է ընտրողների 49,4 տոկոսը, Թրամփի օգտին՝ 49,1 տոկոսը: Տարբերությունը կազմում է 14 հազարից պակաս ձայն: Ընտրություններն Արիզոնայում հաղթողին բերում է քվետուների 11 ձայն: Եթե հեռուստաալիքի կանխատեսումը ճիշտ լինի, դա կլինի երկրորդ դեպքն ավելի քան 70 տարվա ընթացքում, երբ Արիզոնայում հաղթանակ է տանում դեմոկրատը:

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում անցկացվել են նոյեմբերի 3-ին: Նախնական տվյալներով՝ հաղթել է Ջո Բայդենը, նրա հաղթանակի մասին հայտարարել են ամերիկյան խոշորագույն ԶԼՄ-ները: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփն ասել է, որ ընտրությունները դեռ հեռու են ավարտվելուց, նա մտադիր է պաշտպանել սեփական հաղթանակը դատարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս