«Փաշինյանը կատարել է Սորոսի պատվերը. նա պաշտոնից հեռանալու 2 ճանապարհ ունի…». Անատոլի Վասերման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ կորցնում է իշխանությունը. այս պայմաններում դժվար չէ գուշակեն՝ ով կգա նրան փոխարինելու: Այս մասին Լուրերի դաշնային գործակալության հետ զրույցում ասել է հայտնի լրագրող, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան Անատոլի Վասերմանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Երևանում բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացվում. դրանց մասնակիցները պահանջում են Փաշինյանի հրաժարականն այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց Ադրբեջանի և Ռուսաստանի հետ ձեռք բերված և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված պայմանավորվածությունների մասին:
«Փաշինյանը պետք է հրաժարական տա. այն ամենը, ինչ նա կարող էր անել Ջորջ Սորոսի պատվերով, արդեն արել է: Դրանից հետո էլ Հայաստանը հանձնել ժողովուրդը նրան այլևս թույլ չի տա: Իսկ թե ինչպես թույլ չի տա, արդեն այլ հարց է. հնարավոր են տարբերակներ»,-ասել է անվանի քաղաքագետն ու վստահություն հայտնել առ այն, որ ՀՀ կառավարության ղեկավարը պաշտոնից հեռանալու երկու ճանապարհ ունի՝ «օվկիանոսից այն կողմ» կամ «գերեզման»:
Վասերմանի կարծիքով՝ «երկրորդ տարբերակն ավելի հավանական է, քանի որ «սորոսականները» շատ գաղտնիքներ ունեն, և նրանք, ովքեր բռնվելու վտանգի տակ են, սովորաբար մինչև դատավարություն ողջ չեն մնում»:
Վասերմանը գտնում է, որ վարչապետը չի կարողանա թաքնվել ժողովրդի դժգոհությունից: Նա հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած նախկին կառավարության տապալման համար պահանջվեց ընդամենը «մի քանի հազարանոց զանգված», որը հեռուստատեսությամբ «գեղեցիկ պատկեր» ստեղծեց:
Բացի այդ, քաղաքագետը չի բացառել, որ իշխանությունը պահելու համար Փաշինյանը կարող է նաև բռնության կիրառման դիմել:
«Սակայն չգիտեմ՝ որքան մարդ Հայաստանի ուժային կառույցներում նրան կշարունակի աջակցել այն բանից հետո, երբ Փաշինյանը նման խայտառակ ձևով նրանցից շատերին հանձնեց: Չէ՞ որ նա չորս մարդ հեռացրեց անվտանգության ծառայության ղեկավարությունից, ինչպես նաև գեներալների մեծ մասին, որն Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների փորձ ուներ: Բացի այդ, նա ազատվել է նման անցյալով գրեթե բոլոր քաղաքական գործիչներից և նրանց փոխարեն նստեցրել, սատանան գիտի, թե ում: Նման պայմաններում խիստ կասկածում եմ, որ հայ ուժայիններից ինչ-որ մեկը կշարունակի կատարել նրա հրահանգները»,-նշել է Վասերմանը:
Քաղաքագետը վստահ է, որ երբ Հայաստանն «ազատվի» Փաշինյանից, նրա տեղը կգան հենց նրանք, որոնց այս տարիների ընթացքում նա ջանասիրաբար «մաքրում» էր երկրի իշխանական կառուցվածքներից. խոսքը նախկին վարչապետ Սարգսյանի աջակիցների մասին է:
«Այդ մարդիկ գնացին քիչ, թե շատ խաղաղ, քանի որ չէին ցանկանում սեփական քաղաքացիների արյունը թափել: Բայց արդյունքում, ինչպես բոլորս տեսնում ենք, ավելի շատ արյուն թափվեց՝ ընդ որում առանց երկրի համար որևէ օգուտի»,-եզրափակել է Վասերմանը:
Թարգմանությունը՝ tert.am-ի