Բաժիններ՝

Ֆրանսիայում դանակով դեռահասի վրա են հարձակվել դպրոցի մերձակայքում. ԶԼՄ-ներ

14-ամյա դեռահասը դանակով հասցված մի քանի վերքեր է ստացել Ֆրանսիայի դպրոցներից մեկի մերձակայքում: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում, Ավրիլլա կոմունայի Մեն եւ Լուարա դեպարտամենտում:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ներկայում դեռահասը տեղափոփվել է վերակենդանացման բաժանմունք: Հարձակման պատճառն առայժմ հայտնի չէ:

ԶԼՄ-ների տվյալներով, երեք մարդ, որոնք կարող են մասնակից լինել միջադեպին, փախուստի են դիմել:

Ավելի վաղ Ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ Ֆրանսիայում ազատ են արձակել մի դեռահասի, որը ձերբակալվել էր ահաբեկչության գործով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30