Այս բոլոր զարգացումները չեն կարող չազդել Իրանի անվտանգության և ռազմավարական հայեցակարգի միտումների վրա, և հաշվի առնելով Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից վերջերս Իրանի դեմ ուղղված ռազմական սպառնալիքների հավանական իրականացումը, Իրանը փորձում է իր սահմանների բոլոր ուղղություններով հզորացնել իր պաշտպանական և ռազմական ուժերի ներկայությունը։ Իրանի զինված ուժերը ներկա են երկրի սահմանների երկայնքով, որպեսզի պաշտպանեն երկրի անվտանգությունը ցանկացած արտաքին թշնամու ոտնձգություններից:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել մի շարք տարածաշրջաններում կայունություն հաստատելու համար։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 22-ին գաղտնի այց է կատարել դեպի Սաուդյան Արաբիա, այնտեղ մասնակցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ եռակողմ հանդիպմանը։
Հրթիռային զենքով կառավարվող ամերիկյան Donald Cook հրթիռային էսկադրային ականակիրը պարեկության է ուղեւորվում է Սեւ ծով:
«Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր վստահություն են վայելում: Այս մանդատն առաջին հերթին հայ ժողովրդից պետք է նրանք ստանան, էլիտայից, Սփյուռքից և ռուսական ղեկավարությունից: Ցանկացած մեկը, ով կգա Նիկոլ Փաշինյանից հետո, պետք է վստահություն վայելի միանգամից բոլոր կողմերից»,- Թինա Կանդելակիի հեղինակային հաղորդման ժամանակ ասաց ռուսաստանաբնակ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիր և առաջին նախագահ (2006-2011), Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանում իշխանության փոփոխությանն ու հնարավոր թեկնածուներին:
Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ:
Բոննից ոչ հեռու գտնվող Մեքենհայմ գերմանական քաղաքում անհայտ անձը հրաձգություն է սկսել եւ վիրավորել ոստիկանի, փոխհրաձգության ընթացքում չարագործը մահացել է:
Եմենի ապստամբ հուսիթները հայտարարել են, որ հրթիռ են արձակել Կարմիր ծովում սաուդյան Ջիդա քաղաքի Saudi Aramco նավթագազային ընկերության վրա եւ խոստացել են շարունակել այդպիսի գործողությունները: Այդ հաղորդագրությունը հայտնվել է հուսիթների ռազմական ներկայացուցչի Twitter-ում:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:
«Մի քիչ վիճակը հանդարտվի՝ արցախցիները, ովքեր Հայաստանում են գտնվում, կարող են հանգիստ վերադառնալ իրենց տուն։ ՌԴ ազդեցության ներքո նմանատիպ պատերազմ այլևս երբեք չի կրկնվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնության կնքման ժամանակ և ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին։
Թուրքիան և Կիևը համատեղ կարտադրեն Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարք, որը կարող է կիրառվել Դոնբասում` ռազմական գործողություններում՝ հաշվի առնելով Ղարաբաղում պատերազմի փորձը, որտեղ անօդաչուների դերի թերագնահատումը թանկ նստեց հայերի վրա. նշում է ռուս քաղաքագետ Բորիս Ռոժինը։
Գերմանիայի ընդդիմադիր Ձախերի կուսակցությունը Կանաչների կուսակցության հետ միասին Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում վարվող ռազմատենչ քաղաքականության և մարդու իրավունքների ոտնահարումների համար Բունդեսթագ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգոյի սահմանում։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 58 մլն 55 հազարը:
«Այսինքն՝ նրանք ունեն որոշումներ, որոնց մասին եկել և տեղյակ են պահել, կամ չգիտեմ՝ ինչ են քննարկել ՀՀ իշխանությունների հետ: Հաշվի առնելով, որ այցը շատ կարճատև էր, եկեք՝ չմոռանանք, որ միայն ՌԴ երկու նախարար չէին այնտեղ, այնտեղ այլ գերատեսչությունների ղեկավարներ էլ կային, այսինքն՝ մեծ փաթեթ մշակած ռուսական կողմը բերել է սկզբից համաձայնեցնելու Երևանում, հետո արդեն՝ Ադրբեջանում: Ըստ էության, աշխարհաքաղաքական գործընթաց է, որտեղ պաշտոնական Երևանը ունի զրո ազդեցություն, և տպավորությունս այն է, որ ընդամենը տեղեկացնում են իրենց, կամ պարզապես բերում են հաստատելու և վերջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն ինչ չի սկսվել և չի ավարտվում միայն Արցախով:
Դեկտեմբերի 1-ից Հայաստան-Ադրբեջան սահմանը կերկարի 410 կմ-ով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում տեղեկություն է զետեղել քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Թուրքիայի «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կուսակիցներին: Նա ուշադրություն է հրավիրել Չաքըջըի կողմից (թուրքական մաֆիայի և հանցավոր կազմակերպության առաջնորդ) Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուի հասցեին հնչեցրած սպառնալիքներին:
Արցախի Հանրապետությունը դե ֆակտո կայացած պետություն է, որի սահմանադրական տարածքների մեջ էին ներգրավված նախկին ԼՂԻՄ տարածքները և 1991-1994 թվականներին Բաքվի կողմից վարված ցեղասպանական պատերազմի արդյունքում վերադարձված այն 7 շրջանները, որոնք Արցախից պոկվել էին 1921 թվականի հունիսի 6-ից հետո, երբ Արցախը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին:
Անկասկած, նման հեղինակավոր պատվիրակության այցը՝ Լավրով-Շոյգու ձևաչափով, ցույց է տալիս, որ նրանք երկխոսության մեջ են մտել Փաշինյանի հետ, դա ցույց է տալիս, որ կարգավորվում է համագործակցությունը վարչապետի հետ, որի հրաժարականն են պահանջում ընդդիմադիր ուժերը։ Այցը կայանում է մի իրավիճակում, երբ Փաշինյանը վերափոխում է Կառավարության կազմը, փոխել է ԱԳՆ և ՊՆ ղեկավարներին, բայց սա ազգային միասնության կառավարություն չէ, ինչի կոչն անում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Մենք եկել ենք ամբողջությամբ որոշակի խնդիրներով: Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո շատ արագ տեղափոխեցինք այստեղ ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը»,- ՀՀ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ կատարած այցի շրջանակում գոհունակություն է հայտնել ՀՀ նախագահի և քաղաքական գործիչներից շատերի դիրքորոշման առնչությամբ, որոնք վերջիններն արտահայտել են Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ի հայտարարության կապակցությամբ։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Երևանի առևտրատնտեսական կապերը դրական դինամիկա կունենան։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծելու հարցերն այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրել էին երեք երկրների ղեկավարների ստորագրած փաստաթղթում։ Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը»,- ՀՀ Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահ է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը կպահպանվի նաև առաջիկայում:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո համատեղ միջոցառումների անցկացման հարցերը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անընդունելի է համարում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը, նշում, որ դա ընդգծվել է Հայաստանում տեղի ունեցած հանդիպումներում:
Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում տեղեկություններ ենք ստանում, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ մերժում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել: Ավելին, մեզ դիմած մի քանի քաղաքացիներ նշում էին, որ իրեց մերժել են բուժման նպատակով Եվրոպա մեկնելու համար «շենգենյան վիզա» տրամադրել:
Կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիք է սկսվել Հարավային Կորեայի մայրաքաղաքում՝ Սեուլում: