Բաժիններ՝

NYT-ը հաղորդել է Թրամփի հնարավոր գործողությունների մասին Բայդենի պաշտոնական հաղթանակի դեպքում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է 2024 թվականի ընտրություններում իր թեկնածուի առաջադրման մասին հայտարարել հենց որ հաստատվի իր մրցակից Ջո Բայդենի հաղթանակը 2020 թվականին: Այդ մասին հաղորդել է New York Times թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին: Նրա տվյալներով՝ դա կարող է տեղի ունենալ այն բանից հետո, երբ նահանգները հավաստագրեն ընտրությունների արդյունքները:

Բայդենը, ըստ նախնական տվյալների, հաղթել է բավականաչափ թվով նահանգներում, որպեսզի հավաքի քվեատուների պահանջվող 270 ձայնը, սակայն ձայների հաշվումը դեռ շարունակվում է մի շարք նահանգներում: Դրա հետ մեկտեղ, ինչպես գրում է թերթը, Թրամփը չունի ընտրությունների արդյունքները վիճարկելու հստակ պլան, չնայած պարտությունն ընդունելուց նրա հրաժարվելը եւ մի շարք նահանգներում ներկայացված հայցերը: «Նա գիտի, որ ամեն բան վերջացած է»,-թերթին հայտարարել է Թրամփի խորհրդականներից մեկը: New York Times-ի տվյալներով՝ խորհրդականները Թրամփին տեղեկացնում են, որ ընտրությունների ելքը փոխելու համար բավարար քանակությամբ խախտումներ գտնելու նրա շանսերը շատ քիչ են:

Միչիգանի, Ջորջիայի եւ Փենսիլվանիայի դատարաններում քննարկում են Թրամփի շտաբի հայտարարություններն ընտրություններում զանգվածային խախտումների մասին, որոնք նա կրկնում է Twitter-ում: Նահանգների պաշտոնատար անձինք հայտարարում են, որ ընտրություններում խոշոր խախտումներ չեն եղել: Ներքին անվտանգության նախարարությունը նոյեմբերի 12-ին նույնպես հայտարարել է, որ Թրամփը նահանգներից ոչ մեկում ոչ մի տվյալ չունի ընտրողների կորած, չհաշված կամ փոխված ձայների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս