Բաժիններ՝

Թուրք պատգամավորն ահազանգել է, որ Նիդերլանդների դպրոցական դասագրքի քարտեզում Թուրքիայի տարածքի մի մասը ներկայացված է որպես ՀՀ տարածք

Թուրք պատգամավոր Թունահան Քուզուն ահազանգում է,որ Նիդերլանդների դպրոցական դասագրքերում պատկերված քարտեզում Թուրքիայի տարածքները ամբողջությամբ պատկերված չեն: «Ձեր երազում միայն կտեսնեք նման քարտեզ: Նայեք ու տեսեք, թե ինչ չափերի է հասել Նիդերլանդներում Թուրքիայի ու թուրքի նկատմամբ թշնամությունը»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Քուզուն:

Թուրք պատգամավորը համացանցում կիսվել է նաև գրքի մեջ տեղ գտած քարտեզով ու ուշադրություն հրավիրել, որ Թուրքիան ամբողջությամբ չկա քարտեզում, տարածքի մի մասը որպես Հայաստան ու Քուրդիստան է ներկայացված:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30