«Պատասխանեք այս հարցերին ազնվորեն». ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանի հարցերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանն իր հաղորդման շրջանակներում հարցեր է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա նշել է, որ կարծում է՝ ինքն այս հարցերը պետք է տա Փաշինյանին, ու հույս ունի, որ Հայաստանի վարչապետն իր հարցերին անկեղծորեն կպատասխանի:

«Պետք չէ ինձ խաբել, քանի որ ես տիրապետում եմ ինֆորմացիայի բավականին լայն շրջանակի, և ես անմիջապես կհասկանամ, եթե դուք սկսեք ինձ խաբել, պարոն Փաշինյան: Հարցերը հետևյալն են՝

1. Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Ռուսաստանի Դաշնությունը, գործնականորեն սկսած պատերազմի առաջին օրվանից, Ձեզ առաջարկել է կարգավորման տարատեսակ և շատ լավ մոդելներ: Ոչ այնպիսին, որն այս պահին է, այլ շատ լավերը, և Դուք ամեն անգամ ուշադիր լսում էիք այդ առաջարկները և հրաժարվում:

2. Պարոն Փաշինյան, ճի՞շտ է արդյոք այն, որ այս հակամարտության գործնականորեն հենց առաջին վայրկյաններից, այս պատերազմի հենց առաջին օրվանից Ձեզ օգնություն է առաջարկվել: Ու այդ օգնությունը Ձեզ տրվել է, ընդ որում, տրվել է հսկայական ծավալներով: Ճի՞շտ է արդյոք, որ հայկական ռազմական և ոչ միայն ռազմական օդանավակայաններում 10-յակներով վայրէջք էին կատարում ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները:

3. Պատասխանեք խնդրեմ, ճի՞շտ է, որ Դուք ստանում էիք այն ռազմական համակարգերը, որոնք Դուք, անձամբ Դուք խնդրում էիք: Ու Դուք դրանք ստանում էիք:
Պատասխանեք այդ հարցերին, և այդ ժամանակ մենք կհասկանանք, ունա՞կ եք Դուք պատասխան տալ այն ամենի համար, ինչ արել եք: Ի վիճակի՞ եք արդյոք պետություն ղեկավարել, և այն մարդիկ, ովքեր այսօր դեռ Ձեզ աջակցում են, միգուցե շաաա՜տ նոր բաներ իմանան:

Պատասխանեք այս հարցերին ազնվորեն, և եթե Դուք դրանց ազնվորեն չպատասխանեք, ես Ձեզ կտամ արդեն հաջորդ, առավել կոնկրետ հարցերը, և Դուք խուսանավելու տեղ չեք ունենա»,- ասել է Ռոման Բաբայանը:

Պատրաստեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս