«ԼՂ-ում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով»․ ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվում է հրադադրի ռեժիմը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով»,- հայտնել է նա։
Նա հավելել է, որ «նոյեմբերի 14-ի դրությամբ շփման գծի երկայնքով խաղաղապահ գործողության անցկացման շրջանում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորակազմի 12 դիտակետեր, որոնք իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում»։
Կոնաշենկովը հստակեցրել է, որ հարավում տեղակայվել է 14 դիտակետ, իսկ հյուսիսում՝ 3 դիտակետ, նախատեսվում է ավելացնել ևս 5 դիտակետ՝, ինչպես նաև նշել է, որ որ ռուս խաղաղապահների աջակցությամբ Շուշիում սկսվել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների հիմնական ուժերը շարունակում են ժամանել և տեղակայվել Լեռնային Ղարաբաղում: Դիտակետերի տեղակայման շրջաններում սակրավորներ են աշխատում և դիրքեր են նախապատրաստվում։