Ղարաբաղի հարցով միջգերատեսչական հումանիտար կենտրոնի ստեղծման համակարգումը հանձնարարված է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը
Ստորև ներկայացնում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը:
Աղբյուրը՝ ria.ru:
Վլադիմիր Պուտինի հրամանագրում գրված է, որ պետք է ստեղծել Հումանիտար արձագանքման Միջգերատեսչական կենտրոն, որի հիմնական գործառույթը Լեռնային Ղարաբաղի շրջանները լքած քաղաքացիներին իրենց մշտական բնակության վայրեր վերադարձին աջակցելն է:
«Պետք է աջակցել նաև Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետությունների պետական մարմիններին՝ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու ազգաբնակչության նորմալ կենսագործունեության համար նորմալ պայմաններ ստեղծելու հարցում»,- ասված է հրամանագրում:
Խոսք է գնում նաև ռազմական գործողություններից տուժած ԼՂ շրջանների բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար ռուսական պետական մարմինների գործունեության համակարգման ապահովման, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետությունների պետական մարմիններին միջազգային հումանիտար կազմակերպությունների հետ փոխգործակցության աջակցության մասին:
Միջգերատեսչական կենտրոնի կազմում են ՌԴ Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման, Արտաքին գործերի նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության և գործադիր իշխանության այլ շահագրգիռ ֆեդերալ մարմինների ներկայացուցիչներ:
Հրամանագիրն ուժի մեջ է ստորագրման պահից:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը