Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն մտադիր է մշտապես ուսումնասիրել ուժերի ավելացման հարցը Սև և Բալթիկ ծովերի տարծաշրջաններում

Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) մտադիր է մշտապես ուսումնասիրել այն հարցը, թե անհրաժեշտ է արդյոք, որ ինքն ավելացնի իր ուժերը Սեւ եւ Բալթիկ ծովերի տարածաշրջաններում: Հունիսի 15-ին Վաշինգտոնի Ռազմական մեկնաբանների խմբի (Defense Writers Group) համար, որի մասնակիցն է ՏԱՍՍ-ը, ինտերնետ-ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«Մենք մշտապես կգնահատենք, թե անհրաժեշտություն կա արդյոք մեծացնելու մեր ներկայությունն ինչպես Մերձբալթկայում, այնպես էլ Սեւ ծովի տարածաշրջանում: Բայդ դա պատկերի սոսկ մի մասն է, Ռուսաստանի այն պահվածքի մոդելի պատասխանի մասը, որը մենք տեսնում ենք առանձնապես 2014 թվականից»,- պնդել է գլխավոր քարտուղարը: Ըստ որում նա հերթական անգամ պարզաբանել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պլանավորում է օգտագործել «երկակի մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններում»:

«Մեզ անհրաժեշտ են ուժեղ դիմադարձում եւ պաշտպանություն, մեզ անհրաժեշտ է երկխոսություն, քանի որ Ռուսաստանը մեր հարեւանն է, մենք պետք է նրա հետ խոսեք»,- համոզված է Ստոլենբերգը: Բացի դրանից, նա հավաստել է, որ ՆԱՏՕ-ն այժմ պատրաստվում է կիբեռտարածությունում հարձակողական գործողությունները ներառել իր խնդիրների կատեգորիայում:

«(…) Մենք մշակում եւ ամրապնդում ենք առկա կառուցվածքը, որպեսզի կիբեռտարածությունում հարձակողական գործողությունները ներառենք մեր առաքելության եւ գործողությունների մեջ»,- նշել է գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ դաշինքը կիբեռտարածությունում հարձակողական գործողություններ է կիրառել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Բացի դրանից, ՆԱՏՕ-ն այսուհետեւ էլ կամրապնդի իր համակարգչային ցանցի պաշտպանվածությունն ու անվտանգությունն, ընդգծել է Ստոլտենբերգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս