Բաժիններ՝

Վրաստանի գլխավոր համաճարակաբանը կոչ է արել բոլորին՝ պատվաստվել նախքան նոր ուսումնական տարվա մեկնարկը

Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ ուսանողները, դասախոսները, դպրոցների մանկավարժները պետք է ստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Վրաստանի գլխավոր համաճարակաբանի խոսքով՝ ամռանը պետք է առավելագույն քանակությամբ պատվաստումներ անել:

«Համալսարանների բոլոր մանկավարժները եւ բոլոր ուսանողները նախքան ուսումնական տարվա մեկնարկը պետք է կրկնակի պատվաստում ստանան այնպես, ինչպես դպրոցների բոլոր ուսուցիչները, որպեսզի դպրոցներն անվտանգ լինեն երեխաների համար: Հուլիսին եւ օգոստոսին մենք կունենանք բավարար քանակությամբ պատվաստանյութեր, նույնիսկ կարելի կլինի ընտրություն կատարել: Այնպես որ բոլորդ պատվաստվեք»,-հայտարարել է Գամկրելիձեն:

Հունիսի 15-ին Վրաստանում ավարտվել է ուսումնական գործընթացը:

Երկրի կրթության եւ գիտության նախարարության վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուս է հայտնաբերվել մանկավարժների եւ դպրոցների անձնակազմի 0,2 տոկոսի մոտ, ինչպես նաեւ աշակերտների 0,04 տոկոսի մոտ: Ուսումնական տարվա վերջում հեռավար ռեժիմով աշխատել է 52 դպրոցներ եւ 139 առանձին դասարաններ: Անձնական խնդրանքի հիման վրա, հեռավար ռեժիմով դասավանդել են ռիսկի խմբին պատկանող 120 մանկավարժներ, հաղորդել է Sputnik-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930