
Պուտինը հույս է հայտնել, որ Բայդենի հետ հանդիպումն արդյունավետ կլինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման մեկնարկին հույս է հայտնել, որ ամերիկացի պաշտոնակցի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պարոն նախագա՛հ, ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ներկայիս հանդիպման՝ ձեր նախաձեռնության համար: Գիտեմ, որ ձեր ուղեւորությունը երկար է եղել, աշխատանքը՝ շատ: Այնուամենայնիվ, ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակվել են շատ հարցեր, որոնք քննարկում են պահանջում բարձր մակարդակում: Հուսով ես, որ մեր հանդիպումն արդյունավետ կլինի»,- դիմելով ԱՄՆ նախագահին՝ ասել է Պուտինը: