Բաժիններ՝

«Այնտեղ էլ հյուրանոց կլինի». Ալիևն Էրդողանին հեռվից ցույց է տվել Ստեփանակերտն ու խոսել «ապագա ծրագրերի» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ արցախյան Շուշի քաղաքում գտնվելու ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռվից ցույց է տվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ինչպես գրում է minval.az-ը, Ալիևն Էրդողանին ցույց է տվել լեռները` նշելով, որ քաղաքը գտնվում է դրանց հետևում: Թուրքիայի ղեկավարը, իր հերթին, հետաքրքրվել է` արդյոք այնտեղ է գտնվում հյուրանոցը, որտեղ իրենք կանգ են առնելու:

«Ոչ, բայց այնտեղ էլ հյուրանոց կլինի»,-պատասխանել է Ալիևը:

Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը ժամանել է Շուշի, որտեղ նրան դիմավորել են Ալիևները: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են թուրք-ադրբեջանական փաստաթղթեր. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», – ընդգծել էր Ադրբեջանի ղեկավարը:

Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», – բացատրել էր նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:

Իլհամ Ալիևն ասել էր, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս