Բաժիններ՝

Դամասկոսում պայթեցրել են զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը

Օգոստսի 4-ին Դամասկոսում պայթեցվել է սիրիացի զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը՝ Մասաքին Էլ Խարասի շրջանում: Ինչպես հայտնել է SANA գործակալությունը, ահաբեկչական գործողության հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ, նրանց թիվը չեն հայտնում։

Գործակալության կայքում զետեղված լուսանկարում երեւում է, թե ինչպես է պայթյունի վայրից սեւ ծխի թանձր սյուն բարձանում երկինք: Նման վերջին միջադեպը Սիրիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 27-ին՝ քաղաքի արեւմուտքի Մեզաա ավտոմյարուղում:

Այն ժամանակ, ոստիկանական վարչության տվյալներով՝ վիրավորվել են մի կին եւ մի աղջիկ, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Պայթուցիկ սարքը դրված էեղել կայնաված ավտոմոբիլի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս