Բաժիններ՝

Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են հրշեջ ինքնաթիռ ուղարկել, ապա վերանայել են իրենց որոշումները․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ Ֆրանսիան և Հունաստանը խոստացել էին օդանավեր ուղարկել Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, բայց հետո վերանայել են իրենց որոշումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը, քանի որ մենք էլ նման դեպքերում օգնում ենք նրանց: Ֆրանսիան խոստացավ, հետո չեղարկեց առաջարկը` պատճառաբանելով, որ Իսպանիայում նույնպես հրդեհավտանգ իրավիճակ է և ամեն պահի կարող է այնտեղ հրդեհ բռնկվել:
Հունաստանը խոստացավ, հետո հայտնեց, որ իրենց մոտ էլ կան հրդեհներ»,- ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Անկարան ինքն է հրաժարվել մի շարք երկրների օգնության առաջարկից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031