Թալիբները գրոհում են ոստիկանության կենտրոնակայանն Աֆղանստանի նահանգում
«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 4-ի առավոտյան սկսել են ոստիկանության կենտրոնակայանի գրոհն Աֆղանստանի հարավ – արեւմուտքի Հիլմենդի նահանգի վարչական կենտրոն Լաշքարգահ քաղաքում: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը:
Նահանգային ոստիկանության հրամնատարությունը հայտնվել է դարանում: Վիրավորվել է ոստիկանության պետը: 40 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 150-ը տարբեր աստիճանի վերքեր ստացել Աֆղանստանի կառավարական զորքերի եւ թալիբների միջեւ ծավալված երեք օրվա կատաղի մարտերի ընթացքում Լաշքարգահի նկատմամբ վերահսկողության համար:
Օգոստոսի 3-ին թալիբներն այնտեղ զավթել են տարածաշրջանային պետական հեռուստառադիոկենտրոնի շենքը: Աֆղանական բանակի 215-րդ զորակազմի հրամնատար գեներալ Սամի Սադաթը քաղաքի բնակիչներին հորդորել է «հեռանալ իրենց տներից, քանի որ բանակը թալիբներից քաղաքի մաքրման լայնընդգրկուն գործողություն է պլանավրում»: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ է վերցրել հինգ երկրների՝ Իանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով Աֆղանստանի շրջանները՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբեման ֆոնին:
Ինչպես հայտարարել է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմաձայը, բանակի համար առաջնահերթություն է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից: Նրա խոսքով՝ թալիբների պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որոնցով կատավրում է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: