Բաժիններ՝

Թուրքիայում բանակի ղեկավար կազմին առնչվող մի շարք որոշումներ են ընդունվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված Բարձրագույն զինվորական խորհրդի նիստի ընթացքում այդ երկրի ԶՈՒ-ն առնչվող մի շարք կարևոր որոշումներ են ընդունվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դրանցից ամենակարևորը Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի նոր հրամանատարի նշանակումն է:

Պաշտոնավարման ժամկետի լրանալու ու տարիքային ցենզի սահմանափակման պատճառով զորացրված ցամաքային զորքերի արդեն նախկին հրամանատար բանակի գեներալ Ումիթ Դյունդարին այդ պաշտոնում փոխարինել է բանակի գեներալ Մուսա Ավսևերը:

Բարձրագույն զինվորական խորհրդի մեկ այլ որոշմամբ մեկ տարով երկարացվել է ԶՈւ-երի Ռազմաօդային ուժերի հրամանատար բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզի և Ռազմածովային ուժերի հրամանատար բանակի ծովակալ Ադնան Օզբալի պաշտոնավարման ժամկետը:

Նույն կերպ մեկ տարով երկարացվել է 44 գեներալի և ծովակալի պաշտոնավարման ժամկետը, որը լրանում է այս տարի, 320 գնդապետի պաշտոնավարման ժամկետն էլ երկարացվել է 2 տարով:

Նիստի որոշմամբ 56 գնդապետի էլ գեներալի և ծովակալի կոչումներ է շնորհվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս