Լիբանանը երեք հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Օգոստոսի 4-ին Լիբանանից երեք հրթիռ է արձակվել Իսրայել, ի պատասխան իսրայելական հրետանին կրակ է բացել Լիբանանի տարածքի ուղղությամբ, հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։
«Երեք հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի տարածք: Դրանցից երկուսն ընկել է Իսրայելի տարածքում, մեկը չի անցել սահմանը: Ի պատասխան Իսրայելի բանակի հրետանային ստորաբաժանումները հրետակոծել են Լիբանանի տարածքը»,- ասված է զինվորականների հայտարարության մեջ: Kan պետական ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ հրթիռակոծման հետեւանքով իսրայելական կողմից զոհեր չկան:
Ռադիոկայանը հաղորդում է, որ այս պահին Իսրայելի վարչապետ Նավֆթալի Բենետը եւ պաշտպանության նախարար Բենի Գանցը Կնեսետում (Իսրայելի խորհրդարանում) կոնսուլտացիաներ են անցկացնում անվտանգության հարցերի շուրջը:
Kan-ը նշում է, որ, իսրայելական գնահատումներով՝ հրթիռակծումը Լիբանանում բազավորված պաղեստինյան խմբավորումների ձեռքի գործն է: Օգոստոսի 4-ին ավելի վաղ բանակային մամուլի ծառայությունը հայտնել է որ օդային տագնապի շչակները գործել են Կիրյատ Շմոնա, Քֆար Գիլադի եւ Թել Հայ բնակավայրերում, որոնք գտնվում են Լիբանանի հետ սահմանի մերձակայքում: Kan-ի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության «Երաթե գմբեթ» համակարգը գործի չի դրվել հրթիռների կալանման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: