Բաժիններ՝

Չեխիայում շուրջ 50 մարդ է տուժել երկու գնացքների բախման հետևանքով

Օգոստոսի 4-ին երկու մարդատար գնացքներ են բախվել Չեխիայի արեւմուտքի Դոմաժլիցե քաղաքի շրջանի Միլավչե գյուղի մոտ: Վիրավորվել են տասնյակ մարդիկ: Այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության փրկարաների եւ հրշեջների միացյալ ծառայության ներկայացուցիչ Պետեր Պոնցարը՚«Երկու մարդատար գնացքները բախվել են Դոմաժլիցե քաղաքի շրջանում՝ Միլավչե գյուղի մոտ,- նշել է նա: Նախնական տեղեկատվության համաձայն՝ վիրավորվել է շուրջ 50 մարդ՛ Արտակարգ պատահարի վայր է մեկնել Չեխիայի փոխվարչապետ, արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար եւ տրանսպորտի նախարար Կարել Հավլիչեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս