Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «Twitter» միկրոբլոգում ուշագրավ գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին։
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 25-ին հայտարարել է, որ իր կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս այն բանի օգտին, որպեսզի Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից հեռանա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ:
Հուլիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում:
Անկարայի Չանքայա շրջանում զինված հարձակման է ենթարկվել Թուրքիայում Բելառուսի դեսպանատան վարչական հարցերով ղեկավար Ալեքսանդր Պոգանշևը։ Նա ծանր վիրավորվել է և շտապ հոսպիտալացվել։ Ենթարկվել է վիրահատության: Առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Վրաստանի միջև ընթացող բանակցություններին:
Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգի Քոգյանիի գավառում պայթյունի զոհ են դարձել վեց կին եւ մեկ երեխա, հաղորդել է TOLO news հեռուստաալիքը։
Սուդանում ձերբակալվել են առնվազն 11 բարձրաստիճան սպաներ, այդ թվում զինված ուժերի Միացյալ շտաբի ղեկավարը, պետական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում, որը ձեռնարկվել է հուլիսի սկզբին:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռն աղետի է ենթարկվել վարժական թռիչքների ժամանակ, սկսվել է օդաչուի որոնումը:
ԱՄՆ-ի հետ ասոցիացված Պուերտո Ռիկո կղզի-պետության նահանգապետ Ռիկարդո Ռսելիոն հայտարարել է, որ պաշտաթող է լնում սկանդալի հարուցած բողոքների լույսով:
Հուլիսի 23-ից ի վեր առնվազն 51 մարդ է զոհվել կայծակների հարվածներից Հնդկաստանի Բիհարի եւ Ջարքանդի նահանգներում, որտեղ հզոր տեղատարափ անձրեւներ են՝ ամպրոպներրի ուղեկցությամբ:
ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանելու իր առեւտրական նավերը Պարսից ծոցի շրջանում, բայց չի պատրաստվում զինվորական ուղեկցող խումբ ապահովել դրանցից յուրաքաչյուրի համար:
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը վերջին հինգ տարում ամրապնդել է իր ներուժն այն բանի ֆոնին, որ համաշխարհային հանրակցությունը կենտրոնացած էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա:
Եվրոպայի ներդրումային բանկը (ԵՆԲ) մինչեւ տարեվերջ դադարցենում է վարկերի տրամադրումը Թուրքիային՝ Անկարիայի կողմից Կիպրոսի ափի մոտ երկրաբանական-հետախուզական աշխատանքների իրականացման պատճառով:
Բրիտանական դրոշի ներքո առեւտրային նավն անցել է Որմզդի նեղուցով եւ ժամանել Կատարի նավահանգիստ՝ անցյալ շաբաթ Իրանի իշխանությունների կողմից առաջին անգամ Stena Impero նավթատար լցանավի կալանման հետ կապված միջադեպից հետո:
«Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու»։
Ամերիկյան «Defense News» կայքը հրապարակել է աշխարհի առաջատար 100 ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը: Այն կազմվել է նախորդ տարի ռազմարդյունաբերական արտադրանքի վաճառքի ծավալների հիման վրա: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հանդես է եկել Թուրքիայում հաստատված փախստականների վերաբերյալ հայտարարությամբ:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների քաղաքական մակարդակին՝ Հալբախն ասաց, որ կողմերը ցանկություն չեն հայտնում հարաբերությունները փոխադրել այլ մակարդակի, քանի որ դեռ երկար ժամանակ չի անցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումից։
Անորոշության և հակասության մի քանի ամիսներից հետո, թե՛ Եվրամիությունը (ԵՄ), թե՛ Միացյալ Նահանգները նույն շաբաթվա ընթացքում որոշեցին պատժել Թուրքիային երկու տարբեր խախտումների համար:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
Օրերս ադրբեջանական սահմանապահները նոր հենակետ են դրել ադրբեջանա-վրացական սահմանի հատվածներից մեկում: Իրադարձությունը շարքային կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ նոր հենակետը տեղակայվել է հենց այն հատվածում, որի պատկանելիության համար կատաղի վեճեր են ընթանում. անմիջականորեն քրիստոնեական Դավիդ Գարեջիի վանքի մոտ:
Թեհրանը պատարստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի, հուլիսի 24-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստում։
Աշխարհը պետք է շնորհակալությամբ ընկալի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ջանքերը Որմզդի նեղուցում ծովային ուղիների պաշտպանության ուղղությամբ:
Իտալիայում սկսվել է տրանսպորտային հատվածի աշխատողների ընդգրկուն գործադուլը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերելը Լեհաստան կժամանի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որը կնշվի սեպտեմբարի 1-ին:
Չինաստանի հարավի Գույչժոուի նահանգում երկու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, առնվազն 40 մարդ համարվում է անհայտ կորած:
ՆԱՏՕ-ի ուժերին պատկանող ավտոմոբիլը հուլիսի 24-ին Աֆղանստանի մայրաքաղաքում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքից:
Թուրքական լրատվական կայքերը հայտնում են, որ հուլիսի 24-ին վաղ առավոտյան Կարս նահանգում իրականացված հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության նախկին և ներկայիս գործիչներ։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն hուլիսի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական նեկայացուցիչ Աբաս Մուսավին հուլիսի 24-ին «բացարձակապես անընդունելի» է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքն Աֆղանստանում պատերազմը հաշված օրերում շահելու՝ Վաշտինգտոնի ունակության մասին, հաղորդել է IRNA գործակալությունը։