Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1194-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1194-ով: Մահացել է 22 մարդ։
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 365 հազար 068 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս է գրվել 678 մարդ, համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 351 հազար 144 հիվանդ, մահացել է 5297-ը:
Մեկ օրում արվել է 29 հազար 709 թեստ, այդ թվում 18 հազար 220-ը՝ հակագենի եւ 11 հազար 489-ը՝ ՊՇՌ-թեստ:
Դրականության ցուցանիշը մեկ օրում կազմում է 4,02 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 2,5 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 2,45 տոկոս:
Պատվաստումներ է ստացել 57 հազար 974 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 2777 հոգի:
Ներկայում կարանտինի մեջ է գտնվում 42 մարդ, ստացիոնարներում՝ 2639 հոգի, քովիդ-հյուրանոցներում՝ 611 քաղաքացի:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: