Բաժիններ՝

Ֆրանսիայի խորհրդարանը օրենք է ընդունել արտամարմնային բեղմնավորման մասին

Ֆրանսիայի Ազգային ժողովը հունիսի 29-ին վերջնական ընթերցմամբ ընդունել է կենսաէթիկայի վերաբերյալ ռեզոնանսային օրինագիծը, որը, մասնավորապես, ենթադրում է արհեստական բեղմնավորման հնարավորություն միայնակ կանանց եւ այն կանանց համար, որոնք միասեռ հարաբերությունների մեջ են։

«Ազգային ժողովը վերջնական օրինագիծ է ընդունել կենսաէթիկայի մասին: Պատգամավորները պատվի են արժանացել՝ խորը աշխատանք կատարելով այդ տեքստի վրա, ժամանակ հատկացնելով այն հարցերի քննարկումներին ու խորհրդածություններին, որոնք հիմնարար նշանակություն ունեն մեր հասարակության ապագայի համար»,-Twitter-ի իր օգտահաշվում գրել է Ազգային ժողովի խոսնակ Ռիշար Ֆեռնանը:

Օրինագծի ընդունման օգտին, որը Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել շուրջ երկու տարի, քվեարկել է 326 պատգամավոր, դեմ՝ 115-ը, ձեռնպահ է մնացել 42-ը:

Նորամուծությունների համաձայն, միայնակ կանայք եւ կանանց միասեռ զույգերը կկարողանան երեխաներ ունենալ տարբեր բժշկական մեթոդների օգնությամբ՝ արտամարմնային բեղմնավորման եւ սերմնահեղուկի դոնորության շնորհիվ: Ավելի վաղ այս ընթացակարգերը Ֆրանսիայում օրինական են եղել միայն տարասեռ զույգերի համար

Ինչպես հիշատակում են ֆրանսիական ԶԼՄ-ները, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի ընդլայնումը եղել է նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական խոստումներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս