Կալիֆոռնիայում 6800 կիլոգրամ անօրինական հրավառելիք են բռնագրավել
Կալիֆոռնիայի իշխանությունները 6804 կիլոգրամ անօրինական հրավառելիք եւ 1 մլն դոլար են բռնագրավել անօրինական պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակի տարածման հետաքննության շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում բնակչությանը կոչ է արվում հրաժարվել հրավառություններից Անկախության օրը, որը նշվում է հուլիսի 4-ին: Իշխանությունները երկյուղում են, որ դա կարող է անտառային հրդեհների պատճառ դառնալ երաշտի պայմաններում:
Այս տարի արդեն հայտնաբերվել է նմանօրինակ մի քանի դեպք, այդ թվում՝ երեխայի մեղքով, որը հրախաղով է զբաղվել: Մարտ ամսին Կալիֆոռնիայում հրավառելիքի խոշոր պայթյունի պատճառով զոհվել է երկու մարդ, ինչպես նաեւ առնվազն 3,2 մլն դոլար գումարի վնաս է հասցվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: